16 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Չենք թողնի բակը դարձնեք հասարակաց տուն. Սայաթ Նովա 10-ում դուդուկահարին տեղահանեցին /լրացված/վիդեո/

Սայաթ Նովա 10 հասցեում կրքերը չեն հանդարտվում: Կաթսայատան շինարարությունը բոյկոտող հինգ շենքերի բնակիչները պահանջում են անհապաղ ազատել իրենց բակը: Մինչդեռ “Լարկո գրուպի” շինարարները արդեն պատրաստվում են ոստիկանների օգնությամբ չեզոքացնել ժողովրդին դիմադրությունը:

Քիչ առաջ ավտոտնակի մուտքի մոտ նստած ժողովրդական արտիստ, դուդուկահար Սերգեյ Կարապետյանին թույլ չտվեցին այդ ձեւով արտահայտել իր բողոքը: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տարեց դուդուկահարը ասաց, որ ցանկացած գնով պայքարելու է իր երկրում իր իրավունքները պաշտպանելու համար:

Բնակիչներից մեկը բղավում էր` չենք թողնի մեր բակը դարձնեք հասարակաց տուն: Այստեղ է նաեւ “Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Մեր թղթակիցը հետեւում է իրադարձությունների զարգացմանը Սայաթ Նովա 10-ում: 

Հիշեցնենք, մեկ շաբաթ առաջ շինարարության մեկնարկն այստեղ բնակիչների բողոքի արդյունքում չկայացավ: 

Այսօր սակայն ոստիկանության աշխատակիցներին հաջողվեց հեռացնել բնակիչներին կաթսայատնից և սեփական տարածքի շրջակայքում տարածքը բաժանող սյուներ կանգնեցնել:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ