08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ախուրյանը ցնցված է դաժան սպանությունից

Ախուրյանում հունվարի 29-ին արձանագրված դաժան սպանության վայրում` Սեւակի թվ 4 փողոցում  այս պահին աշխատում են իրավապահները:”Դեռ ոչինչ չեմ կարող ասել, նորություն չկա”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ախուրյանի համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանը: Նշենք, որ այսօր կեսօրին` ժամը 12-ին մոտ, որդին գնացել է իրենց տուն եւ դուռը փակ է եղել: “Քիչ անց տղան դիմել է օգնության բացել են […]

16-ամյա աղջկան կդատեն ինտիմ MMS-հաղորդագրության համար

 Կանադայում 16-ամյա աղջկան կարող են դատել իր սիրելիին իր ինտիմ լուսանկարները MMS-հաղորդագրությամբ ուղարկելու համար: Աղջիլը մեղադրվում է “սեռականություն” տարածելու մեջ: Նշվում է նաեւ, որ սա առաջին դեպքն է, երբ անչափահասը նման մեղադրանք է ստացվում:

Գողացել են Ստրադիվարիուսի 18-րդ դարի ջութակը

ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգում գողացել են Ստրադիվարիուսի 18-րդ դարի բացառիկ ջութակը: Այն գողացվել է տեղի նվագախմբից: Գողը ջութակահարին, ում ձեռքին եղել է ջութակը, էլեկտրաշոկերով հարվածել է, խլել այն ու փախել: Ոստիկանությունը դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել, գողին գտնել առայժմ չի հաջողվել:

Սուդանում Ռուսաստանի հյուպատոսին ու նրա կնոջը վիրավորել են

Սուդանում ՀԱՀ բնակիչը հարձակվել է Ռուսաստանի հյուպատոսի եւ նրա կնոջ վրա, տեղեկացնում է Reuters-ը: Հայտնի է դարձել, որ ավելի վաղ աֆրիկացին իմացել է, որ իր եղբայրը սպանվել է եվրոպացի ձինվորների կողմից եւ որոշել է այդպիսով վրեժ լուծել եվրոպացիներից: Հյուպատոսն ու նրա կինը դանակի մի քնաի հարվածներով տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակն այժմ կայուն է: 

Ցուցարարները Կիեւի քաղաքապետարանը փորձել են գրավել կարտոֆիլներով /վիդեո/

Կիեւում ցուցարաները քաղաքապետարանը գրավելիս “կարտոֆիլային հրանոթ” են օգտագործել, տեղեկացնում է Лента.Ру-ն: Կիեւում ստիպված են պետական շենքերը պաշտպանել` շուրջը բարիկադներ կառուցելով:

Բախումներ Ֆիլիպիններում. 40 հոգի մահացել է

Ֆիլիպիններում իսլամական գրոհայինների եւ կառավարական զորքերի միջեւ բախումների արդյունքում 40 հոգի է մահացել, տեղեկացնում է РИА Новости –ն: Բախումները սկսվել են դեռեւս 4 օր առաջ: զոհվածներից մեկը զինվորական է, մնացածը` իսլամիստներ: Ֆիլիպիններում քրիստոնյաների եւ իսլամիսնտերի միջեւ պարբերաբար բախումներ են տեղի ունենում:

Սահմանադրական դատարանի վրա ճնշում ՝ համազգային գործադուլո՞վ/վիդեո/

Սահմանադրական դատարանի որոշման համաձայն պարտադիր կուտակային կենսաթոշակի օրենքն ընդունելու որոշումը՝ ժամանակավորապես դադարեցվել է: Սակայն միայն երկու ամսով:  Այսօր Հենարան մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ հասարակության բավականին լայն զանգվածներին հուզող խնդրին  անդրադարձան “Ժառանգություն” կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը և փաստաբան Նորայր Նորիկյանը: “Այդ որոշումը դեռ ոչինչ չի նշանակում, դա պարզ կդառնա միայն երկու ամիս անց: Սահմանադրական դատարանը […]

Տղամարդը մեղադրվում է խորթ դստեր նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ

Բեեր-Շեւի դատարանը 52-ամյա տղամարդուն մեղավոր է ճանաչել 10-ամյա խորթ դստեր նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ:  Ինչպես քննությունը պարզել է, նա աղջկան չի բռնաբարել, սակայն պարբերաբար սեռական ոտնձգություններ է կատարվել երեխայի նկատմամբ: Ընդ որում, երեխայի մայրը, ում հետ 10 տարի ապրել է տղամարդը, տեղյակ չի եղել այդ մասին:

Հիմա չի հանդուրժվելու /վիդեո/

Բանակի  22-րդ տարեդարձի միջոցառումները սկսեցին Եռաբլուրից: Այստեղ էր իշխանական ողջ էլիտան: Պաշտոնյաներից ոչ մեկը չմոտեցավ քաղաքացիներին, բացի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից:  “Տնավարի զրույց ենք ուզում, մեզ երբ կընդունենք”,-հարցնում էին ոստիկանապետին: Վերջինս էլ օգնականներին էր ասում պայմանավորվեն, որպեսզի հանդիպի: Օրվա առիթով ոստիկանապետը միայն խաղաղություն մաղթեց, իսկ այն հարցին, թե պատժելու է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի […]

Թայլանդում սպանվել է ընդդմիության առաջնորդներից մեկը

Թայլանդում սպանվել է մասսայական ցույցերի կազմակերպիչներից մեկը` Սուտխին Տարատինը, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Հայտնի է դարձել, որ նա սպանվել է ոստիկանների ու ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախման ժամանակ, հրազենային վնասվածքից: Ընդդիմության առաջնորդը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն այնտեղ մահացել է: Հիշեցնենք, որ Թայլանդում կրքերը չեն հանդարտվում, ընդդիմությունը ցույցեր է անում` պահանջելով նոր ընտրություններ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված