22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ոստիկանապետը Կոտայքում իրենց օրենքից վեր դասողներին է հիշել /վիդեո/

Փետրվարի 5-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում: 

Հիմնականում դրական գնահատելով ոստիկանության վարչության ու ենթակա բաժինների աշխատանքը և անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտը՝ ոստիկանության պետը նշեց, որ անհրաժեշտ է նկատի ունենալ նաև մարզի քրեածին վիճակի առանձնահատկությունները՝ պայմանավորված մայրաքաղաքին մոտ լինելու հանգամանքով:

Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցության մասնակիցներից պահանջեց աշխատանքում պրոֆեսիոնալիզմը զուգորդել անվերապահ սկզբունքայնությանը, անաչառությանն ու պատասխանատվությանը, քանի որ ոստիկանության գործունեության մեջ հաջողություն կարելի է ակնկալել միայն այն դեպքում, երբ ամուր է հասարակության հետ կապը, երբ քաղաքացին հավատում է ոստիկանին:

Ոստիկանության պետն ընդգծելով, որ անձնակազմը գերակշիռ մեծամասնությամբ ընկալել և իրականացնում է առաջադրված խնդիրները՝ անդրադարձավ նաև դեռևս առկա թերություններին, մասնավորապես առանձնացնելով անձնակազմի հետ ոչ բավարար աշխատանքը, երբ ոստիկանության ղեկավարության ցուցումներն ու պահանջները երբեմն չեն հասնում բոլոր օղակներին, ոստիկանին անհարիր դրսևորումների հանդեպ  հանդուրժողականության, ոչ բավարար պրոֆեսիոնալիզմի ու էթիկայի խախտման դեպքերը և այլն:

Վլադիմիր Գասպարյանը հրահանգեց սկզբունքային ու հետևողական լինել հատկապես ապօրինի զենք-զինամթերքի առգրավման, իրենց օրենքից վեր դասողներին օրինականության դաշտ բերելու, գյուղական համայնքներին օգություն ցուցաբերելու և մի շարք այլ ուղղություններով:

Խորհրդակցության ավարտին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ու ենթակա բաժինների մի շարք ծառայողներ արժանացան խրախուսանքների:Այնուհետև Վլադիմիր Գասպարյանը Կոտայքի մարզի ղեկավարության ու համայնքների ղեկավարների հետ հանդիպում ունեցավ մարզպետարանում, որտեղ ներկայացրեց ոստիկանության մարզային վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Սերոբ Հարությունյանին:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ