Ալոյանին խոշտանգում են՝ դիմել է ՀՀ կառավարությանը/վիդեո/
Մերաբ Ալոյանը (Սուսլով) Ուկրաինայի իշխանությունների կողմից մեղադրվում է երկու այլ անձանց հետ գործարար Շաբաբ Ալոյանի սպանությունը կազմակերպելու և իրականացնելու մեջ, որը կատարելիս զոհվել են նաև ոստիկանության երկու աշխատակիցներ: Նա ձերբակալվել է Ռուսաստանի դաշնությունում , իսկ այնուհետև արտահանձնվել Ուկրաինայի իշխանություններին 2011 թվականի մարտ ամսին:
Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի փորձագետ, իրավաբան Արա Ղազարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց գործի մանրամասների մասին: Նա նշեց, որ Մերաբ Ալոյանը կալայանքի տակ է, նրա նկատմամբ արդեն երեք տարի շարունակ հետապնդում են և խոշտանգումների են ենթարկում կալանավայրում:
Այդ ամենը ըստ իրավաբանի կապված է ոչ միայն նրա ազգային պատկանելության հետ, այլ նաև նրա բիզնեսի հետ. “Եթե դուք կարդաք նրա նամակները ուղղված ՀՀ իշխանություններին, կհասկանաք, թե նրան ինչ խոշտանգումների է ենթարկում: Դատապարտում են անմեղ մարդու, նրա հարաբերությունները տուժողի հետ շատ վատ են եղել, դրա համար էլ այդ սպանությունը փաթաթում են նրա վզին”:
Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը նույնպես բավականին լուրջ մոտեցում է ցուցաբերել այս գործին .”Մեկ տարի առաջ ծանոթացա այս գործին: Նրան զրկել են բոլոր իրավունքներից, դատարան են բերում պարկը գլխին: Դավիթ Բատիկյանը ով ցուցմունք է գրել Մերաբի դեմ, ասում է, որ իր և իր ըներուհու նկատմամբ լուրջ խոշտանգումներ են եղել, նրանց պահանջել են ասել, որ սպանությունը պատվիրել է Մերաբ Ալոյանը: Փաստաբանների վրա ճնշումներ են գործադրվել, նրանց մեծ գումարներ են առաջարկվել: Ինձ վրա էլ են ճնշումներ գոծադրել հենց դատարանի շենքում: Ես բազմից դիմել եմ Ուկրաինայում ՀՀ ներկայացուցիչներին, բայց նրանք ոչ մի անգամ չեն այցելել դատարան”:
Շարունակությունը՝ Henaran.am-ի տեսանյութում: