04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Շոկ. 2 տարեկան երեխայի աչքի առաջ վերելակը կտրել է մոր գլուխը /ֆոտո/

Մերձմոսկովյան Դիմիտրովում սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել: 21-ամյա Օլգա Տիլինինան 2 տարեկան երեխայի հետ զբոսանքից վերադառնալով`կանչել է վերելակը` երեխայի սայլակը թողնելով աստիճանների մոտ, տեղեկացնում է Интерфакс-ը:  Աղջիկը մտել է վերելակ, այն կանգնել է, ու երբ աղջիկը փորձել է ձեռքերով բացել դռները, վերեւից վերելակը կանչել են, ինչի արդյունքում աղջկա գլուխը կտրվել է երեխայի աչքի առաջ: Նշվում […]

Ոստիկաններ են ձերբակալվել խոշոր չափի կաշառք ստանալու պահին

Ոստիկանության ներքին անվտանգության վարչության  և Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 6-ին, նախնական համաձայնությամբ, շորթմամբ խոշոր չափի կաշառք ստանալու պահին մերկացվել և բռնվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի ԱԳԲ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ֆելիքս Մկրտչյանը և նույն բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Սամվել Հակոբյանը: Ֆելիքս Մկրտչյանը և Սամվել Հակոբյանը ձերբակալված են:

Հայտնաբերվել է Ստրադիվարիուսի գողացված ջութակը

Հունվարի 27-ին գողացված Ստրադիրվարիուսի ջութակը հայտնաբերվել է ԱՄՆ-ում, մի ավտոտնակում, տեղեկացնում է Газета.ru-ն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկյան Մելուոկի քաղաքում ջութակի գողության կասկածանքով ձերբակալել են 2 տղամարդու եւ մեկ կնոջ: Հիշեցնենք, որ Ստրադիվարիուսի 1715թ.-ի ջութակը գողացել էին վերջերս` Սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստերից:

Առաջին անգամ Ուրիխանյանին գոհացրեց նախարարի պատասխանը…”հավեր լինում են, չէ՞, որ ցանկանում են երկաթե ձու ածել”

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր ԱԺ նիստում նշեց, որ խորհրդարանական հանձնաժողովի նիստում, երբ քննարկվում էր Գլխավոր դատախազի կողմից հաշվետվություն ներկայացնելու առաջարկը, Արդարադատության նախարարի տեղակալը բերում էր հիմնական փաստարկ՝ ներկայացնելով բացասական եզրակացություն՝ ի հեճուկս նախարարի այժմյան դիրքորոշման կամ հայտարարության: Հիշեցնենք, որ այսօր նիստում նախարար Հրայր Թովմասյանն ասաց, որ կառավարությունը կողմ է այս նախաձեռնությանը: ՛՛Համեմատականներ եղան […]

Կառավարությունը կողմ է՝ դատախազը հաշվետվություն ներկայացնի

Այսօր Ազգային ժողովը քննարկում էր մի խումբ պատգամավորների կողմից ներկայացված ԱԺ կանոնակարգ օրենքում լրացում կատարելու մասին և դատախազության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին և ՛՛Դատախազության մասին՛՛ օրենքի նախագիծը:   Նշենք, որ ըստ սրա՝ նախատեսվում է, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դատախազության աշխատանքի վերաբերյալ հաշվետվություն պետք է […]

Մի օր Պրասպեկտով, մի օր՝ Խանջյանով. թիվ 63 երթուղին չի սպասարկվում

ՔԻչ առաջ խմբագրություն ահազանգեցին Նոր Նորքի՝  8-րդ, 9-րդ զանգվածների՝ մասիվի բնակիչները: Նրանք չեն կարողանում տրանսպորտով իջնել քաղաքի կենտրոնական մաս: Այդ շրջանից կենտրոն տանող թիվ 63 երթուղային ավտոբուսի վարորդները հրաժարվել են սպասարկել տվյալ ուղղությունը: Վերջին հինգ օրվա ընթացքում քաղաքապետարանի ցուցումով մի քանի անգամ փոխվել է երթուղին: “Ինչ-որ մեկի ցուցումով ասում են մի հատ Պրասպեկտով քշեք, մի […]

Մայդանի ուղղությամբ պայթուցիկ են նետել, մի ակտիվիստ է վիրավորվել

Այսօր Կիեւի Մայդանում «Դեղեր» գրառումով տոպրակ են հայտնաբերել, որի մեջ պայթուցիկ սարքեր են եղել, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Տոպրակը բացելու պահին պայթուցիկը գործել է, ինչի հետեւանքով երիտասարդ ակտիվիստի ձեռքը պոկվել է: Այս պահին ակտիվիստը գտնվում է հիվանդանոցում: Դեպքի մանրամասները ճշտվում են:

ՀՀ ԱԱԾ-ն իր գործունեությունը կառուցում է փաստերի հիման վրա

Սույն թվականի փետրվարի 5-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից հաղորդագրություն էր տարածվել, որ ի օգուտ Ադրբեջանի լրտեսության  մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ քաղաքացի, Խաչիկ Եղիշի Մարտիրոսյանը: Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը զանգվածային  լրատվամիջոցներում հերքել է Խ. Մարտիրոսյանի առնչությունը ադրբեջանական հատուկ ծառայություններին և նշել, որ նշված անձնավորությունն իրենց հայտի չէ:                 Ի տարբերություն Ադրբեջանի համապատասխան կառույցների, որոնք «բեմադրություն» […]

Խաչիկյանի դատը էլի հետաձգվեց

Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանին փոխարինած Մեսրոպ Մակյանն արդեն երրորդ անգամ չի կարողանում սկսել սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ու մյուսների դատավարությունը: Եթե երկու անգամ չէին ներկայացրել մեղադրանքը պաշտպանող դատախազաները, ապա այսօր “Դատապարտյալների հիվանդանոց”-ից չէր ներկայացրել ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանը: Հաջորդ դատական նիստը կլինի փետրվարի 13-ին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի