04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ոստիկանապետը պատժելու է /վիդեո/

ՀՀ ոստիկանության հանրության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ  Աշոտ Ահարոնյանը պատասխանելով Henaran.am-ի հարցին՝ ասաց, որ  երեկվա դեպքերից անշուշտ տեղյակ է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 12-ին ոստիկանությունում բռնություն են կիրառել ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ, ովքեր իրազեկման թռուցիկներ էին բաժանում: Նրանց մեջ է եղել “Չորրրոդ իշխանություն” թերթի լրագրող Անի Գեւորգյանը: Համացանցում տարածված նոր […]

Նման երևույթները հաճելի չեն, բայց…Աշոտյանը` ՀԱԿ ակտիվիստների հետ միջադեպից

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձավ ՀԱԿ ակտիվիստներին բերման ենթարկելու դեպքին: Հիշեցնենք, որ երեկ մարտի մեկի հանրահավքի մասին իրազեկելիս ՀԱԿ ակտիվիստներին բերման էին ենթարկել ոստիկանություն: Լրագրող Անի Գևորգյանին նույնիսկ ապտակել էին: Նկատենք, որև ըստ լրատվամիջոցների` ՀԱԿ երիտասարդների իրազեկման ակցիան խոչընդոտող քաղաքացիական համազգեստով երիտասարդներից առնվազն երկուսը ՀՀԿ երիտթևի անդամներ […]

Ընդդիմության ղեկավարների վրա Խարկովում ներկ են լցրել /վիդեո/

Խարկովում անհայտ անձինք “Բատկիվշչինա” ընդդիմադիր կուսակցության լիդեր Արսենի Յացենյուկին ու նրա տեղակալ Ալեքսանդր Տուրչինովին “կանաչ գույն” են դարձրել, նրանց վրա ներկ են լցրել: Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական հիվանդանոցի մոտ, որտեղ բուժվում է նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն: Ինչպես տեղեկացնում է ուկրաինական “Ունիան”-ը, ընդդիմության ներկայացուցիչները չեն ցանկացել մեկնաբանել միջադեպը: Միջադեպից առաջ կուսակցության լիդերները հանդիպել էին […]

Խաչիկյանի գործով դատական նիստին ամբաստանյալը վատացավ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը ստիպված էր ընդահատել Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների դատավարությունը, քանի որ ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի առողջական վիճակը դատարանում վատթարացավ: Դատարանը շտապ օգնություն կանչեց ամբաստանյալի համար: Ինչպես հայտարարեց դատավորը, չնայած որոշ ներարկումների՝ ամբաստանյալի վիճակը չի կայունացել: Նրան տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 27-ին:

Henaran.am-ի պատասխանը ոստիկանությանը

Ոստիկանությունից արձագանքել են Henaran.am-ի հրապարակմանը:  ՛՛՛՛Հենարան՛՛ լրատվական կայքը ՛՛Ֆերմայի ստրուկները. ահասարսուռ իրականություն՛՛ վերնագրով (2014-02-14, ժամը` 18:46) հրապարակման մեջ անդրադարձել է իջևանաբնակ Դավթյանների ընտանիքին և բերել ՛՛փաստեր՛՛, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Ըստ Տավուշի մարզի Գետահովիտի գյուղապետարանից ներկայացվող տեղեկանքի` 8 անդամից բաղկացած Դավթյանների ընտանիքը հաշվառված է և բնակվում է Գետահովիտ գյուղի 28-րդ փողոց, 2-րդ փկ. 13 տնակում: […]

Կոստանյանը` կադրային փոփոխություններից, Բուդաղյանների գործից ու իր նշանակումից /վիդեո/

”Չի կարող լինել անարդար որոշում, այլ հարց է, որ որևէ որոշումից մի կողմը կամ մյուս կողմը դժգոհություն ունի”,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը` խոսելով Բուդաղյանների գործով նախաքննության ընթացքի մասին: Դիտարկմանը, որ իր նշանակումը կապեցին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքերի ու ինչպես որակեցին ոչ […]

Սենատորը դատի է տվել Բարաք Օբամային

Ամերիկացի սենատոր Փոլ Ռենդը դատի է տվել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ մեղադրելով նրան հեռախոսների անօրինական գաղտնալսման համար, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Սենատորն ասել է, որ իր նպատակներից մեկն է ԱՄՆ-ի բարձրագույն դատական ատյանից ստանալ չորրորդ ուղղման ժամանակակից մեկնաբանությունը։

Զինծառայողի մահվան առիթով քրգործ է հարուցվել

Երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալում մահացած զինծառայող Արշակ Զադայանի մահվան առիթով պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել` քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝  ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որը պատճառել է էական վնաս: Հիշեցնենք, որ Զադայանի մոտ սուր թոքաբորբ էր, որն արագորեն տարածվել էր: Նա ծառայում էր Արարատի զորամասերից մեկում, […]

Կփոխանցեն Սերժ Սարգսյանին /ֆոտո/

“Նաիրիտ” գործարանի շուրջ 100 աշխատակիցներ  քիչ առաջ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարութունից շարժվեցին դեպ ՀՀ նախագահի նստավայր: Նրանց պահանջը մեկն է՝ վճարել 15 ամսվա աշխատավարձը եւ հստակեցնել գործարանի հետագա ճակատագիրը: Նախարար Արմեն Մովսիսյանը հանդիպելով բողոքավորների պատվիրականերին, խոստացավ, որ առաջիկայում կստանան մեկ ամսվա աշխատավարձը, կոնկրետ պատասխան չտալով` ինչ ճակատագիր է սպասվում գործարանին: Այդ պատճառով էլ նաիրիտցիները […]

Ուկրաինայում սպանվել է դատավորը, ով որոշում էր կայացրել ցուցարաների ձերբակալության մասին

Ուկրաինայում գնդակահարել են դատավորին, ով որոշում էր կայացրել ցուցարաներին ձերբակալելու մասին, գրում է РИА Новости-ն: 34-ամյա դատավորին գնդակահարել են երեկ, նա մահացել է այսօր հիվանդանոցում: Սպանության առթիվ քրեական գործ է հարուցվել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի