04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

83 միլիոն ԿԸՀ-ին

Կառավարությունն այսօր որոշում ընդունեց Արագածոտն, Արարատ, Արմավիր, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք, Վայոց ձոր, Տավուշ մարզերի թվով 53 համայնքներում մարտի 9-ին նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 83 միլիոն դրամ: Նույն ընտրությունները պատշաճ կազմակերպելու համար կառավարությունը ոստիկանությանը կտրամադրի մոտ 4 միլիոն դրամ: 

Խստացնում է

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր կառավարությանը ներկայացրեց ՛՛Վարչական իրավախախտումնեերի վերաբերյալ՛՛ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որն ընդունվեց: Գասպարյանը նշեց, որ նախագծով երկու կարևոր փոփոխություն է առաջարկում: Առաջինը վերաբերում է ստանդարտին չհամապատասխանող լուսային և ձայնային ազդանշանների կիրառման համար նախատեսված պատասխանատվության միջոցներին: Նրա խոսքով՝ այժմ գործող օրենքի համաձայն ստանդարտին չհամապատասխանող ազդանշանների տեղադրման ու կիրառման համար սահմանված տուգանքը […]

”Լինել սրտացավ՛՛

Փետրվարի 19-ին  ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը մարզային այցերի ծրագրով Արարատի մազում էր և աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության մարզային վարչությունում: Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց ոստիկանության համակարգի բարեփոխումների ընթացիկ փուլի պահանջները և նշեց, որ ոստիկանության ղեկավարության առաջադրած սկզբունքներն ընդհանրական են բոլոր տարածաշրջանների համար՝ ոստիկանական ծառայության հետ անհամատեղելի երևույթների բացառում, կանխարգելիչ աշխատանքների ակտիվացում, հանցագործությունների բացահայտման արդյունավետության ապահովում, ոստիկանության […]

Գյումրիի նախկին քաղաքապետի աղջկա՝ փեսացուի սպանության գործով մեղադրվողը հացադուլի մեջ է. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. Արդեն 7-րդ օրն է՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի գործով մեղադրյալ Հարություն Սարգսյանը հացադուլի մեջ է: Վերջինիս փաստաբան Լուսինե Սահակյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասել էր, որ փորձել է համոզել Հարությունին, սակայն ապարդյուն: Թերթի տեղեկությունների համաձայն՝ երկու օր առաջ Հարությունին են այցելել նաև նրա հարազատները՝ մայրը, հայրը՝ Անիի նախկին ոստիկանապետը, […]

ԱՀԱԶԱՆԳ. Զինվորի ջերմությունը 39,5-ից չի իջնում. զորակոչել են ջերմությամբ

21-ամյա Միհրդատ Հարությունյանը դեռ երեք տարի առաջ պետք է զորակոչվեր, սակայն թոքերում տուբերկուլյոզ է հայտնաբերվել, ծառայությունը հետաձգվել է: Հունվարին երիտասարդը կրկին բուժզննում է անցել, և որոշվել է, որ նա պետք է մեկնի ծառայության: Henaran.am-ի խմբագրություն է ահազանգել Ազնիվ Շահվերդյանը՝ Միհրդատի մայրը: Նա մեզ պատմեց, որ որդին բուժզննման ժամանակ ջերմություն է ունեցել, և չնայած դրան նրան […]

Դիակներ փողոցներում. սարսափելի կադրեր Կիեւից /վիդեո/

Ազատություն ռադիոկայանը տեսանյութ է հրապարակել, որում երեւում է, որ Կիեւի փողոցներում մահացած մարդկանց մարմիններ են շարված: Հիշեցնենք, որ երեկվանից Ուկրաինայում վերսկսված բախումների արդյունքում արդեն 25 հոգի է մահացել:

Իսլամիստները սպառնում են պայթեցնել Եգիպտոսում գտնվող բոլոր զբոսաշրջիկներին

Եգիպտոսի գրոհայինները պահանջել են, որպեսզի մինչեւ փետրվարի 20-ը բոլոր զբոսաշրջիկները լքեն երկիրը, այլապես նրանք սպառնում են պայթեցնել բոլորին, գրում է ИТАР-ТАСС-ը: Սպառնալիքը իսլամիստական խմբավորումը տեղադրել է Թվիթերի իր էջում` մի քանի տարբեր լեզուներով: Երկրի վարչապետ Հազեմ Բեբլաուին այս առթիվ հայտարարել է, որ իսլամիստ-գրոհայիններն իսկապես սկսել են լուրջ վտանգ ներկայացնել Եգիպտոսում հանգստացող արտասահմանցի զբոսաշրջիկների համար: Հիշեցնենք, […]

Հայաստանը եւ Թուրքիան բախվել են Ցեղասպանության հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում /վիդեո/

Նախանշելով հաջորդ տարվա՝ Ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման միջոցառումները, ս.թ. հունվարի 29-ին Հայոց ցեղասպանության հարցն առաջին անգամ քննարկվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:  Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նստաշրջանի` ՛՛Պատերազմ ու նրա դասերը. մնայուն խաղաղության որոնումը՛՛ խորագրով քննարկմանը, իր խոսքն սկսեց Թուրքիայի մասին նրբորեն ակնարկելով ՄԱԿ-ի խաղաղարար դերի վերաբերյալ. ՛՛ավելի խորացնել հաշտեցումը ժողովրդների միջև` ընդհանուր […]

Կիեւում երեք ցուցարար է սպանվել /վիդեո/

Այսօր Կիևի կենտրոնում ոստիկանների և ցուցարների միջև կրկին բախումներ են տեղի ունեցել, գրում է Газета.Ru-ն: Ընդդիմությունը հաղորդում է, որ առնվազն երեք ցուցարար է զոհվել Կիեւում այսօրվա բախումների հետեւանքով: Նշվում է նաև, որ ևս յոթ ակտիվիստներ գտնվում են մահամերձ վիճակում, սակայն շտապօգնության աշխատակիցները չեն կարողանում մոտենալ ու օգնություն ցուցաբերել նրանց: Այս ամենի մասին Ֆեյսբուքի իր էջում գրել […]

Բանգկոկում խռովությունների արդյունքում զոհերի թիվը հասել է 4-ի

Թայլանդի մայրաքաղաքում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ այսօր կրկին բախումներ են տեղի ունեցել, որոնց արդյունքում 4 հոգի մահացել է, եւս 64-ը վիրավորվել են, գրում է РИА Новости-ն: Ինչպես պարզվել է, 4 մահացածներից մեկը ոստիկան է, երեքը` ցուցարար: Հիշեցնենք, որ Բանգկոկում նախորդ տարվանից ցույցերը շարունակվում են, մարդիկ պահանջում են վարչապետի հրաժարականը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի