20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Զինծառայողի մահվան առիթով քրգործ է հարուցվել

Երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալում մահացած զինծառայող Արշակ Զադայանի մահվան առիթով պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել` քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝  ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որը պատճառել է էական վնաս: Հիշեցնենք, որ Զադայանի մոտ սուր թոքաբորբ էր, որն արագորեն տարածվել էր: Նա ծառայում էր Արարատի զորամասերից մեկում, […]

Կփոխանցեն Սերժ Սարգսյանին /ֆոտո/

“Նաիրիտ” գործարանի շուրջ 100 աշխատակիցներ  քիչ առաջ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարութունից շարժվեցին դեպ ՀՀ նախագահի նստավայր: Նրանց պահանջը մեկն է՝ վճարել 15 ամսվա աշխատավարձը եւ հստակեցնել գործարանի հետագա ճակատագիրը: Նախարար Արմեն Մովսիսյանը հանդիպելով բողոքավորների պատվիրականերին, խոստացավ, որ առաջիկայում կստանան մեկ ամսվա աշխատավարձը, կոնկրետ պատասխան չտալով` ինչ ճակատագիր է սպասվում գործարանին: Այդ պատճառով էլ նաիրիտցիները […]

Ուկրաինայում սպանվել է դատավորը, ով որոշում էր կայացրել ցուցարաների ձերբակալության մասին

Ուկրաինայում գնդակահարել են դատավորին, ով որոշում էր կայացրել ցուցարաներին ձերբակալելու մասին, գրում է РИА Новости-ն: 34-ամյա դատավորին գնդակահարել են երեկ, նա մահացել է այսօր հիվանդանոցում: Սպանության առթիվ քրեական գործ է հարուցվել:

Տարածաշրջանում ամենաազատը Հայաստանն է. Լրագրողներ առանց սահմանների

“Լրագրողներ առանց սահմանների” կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մամուլի ազատության ցուցիչի վերաբերյալ 2014թ. զեկույցը: Այստեղ ներառված է 180 երկիր: Զեկույցի լավագույնների տասնյակում են` Ֆինլանդիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լյուքսեմբուրգը, Անդորան, Լիխտենշտեյնը, Դանիան, Իսլանդիան, Նոր Զելանդիան, Շվեդիան։ Վարկանիշային աղյուսակը եզրափակում են Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան, Էրիտրեան։   Մեր տարածաշրջանում առաջատարը Հայաստանն է, որը զբաղեցնում է 78-րդ հորիզոնականը։ 84-րդ հորիզոնականում Վրաստանն է, […]

Հայոց ցեղասպանության ճանաչումը. անհրաժեշտ, բայց ոչ բավարար

Որքան մոտենում է 2015 թվականի Հայոց ցեղասպանության հարյուրամյակը, այնքան ավելի թուրք ղեկավարներն ընկնում են միջազգային հանրության ճնշման տակ՝ իրենց նողկալի անցյալի հետ առերեսվելու և Ցեղասպանությունը ճանաչելու համար: Հատկանշական է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրապարակային հայտարարություններ հնչեցին եվրոպական երեք պետությունների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Չեխիայի Հանրապետության ղեկավարների կողմից:  Անցյալ ամիս Թուրքիա կատարած իր այցելության ժամանակ Ֆրանսիայի նախագահ […]

Մշակույթի ոլորտում աշխատավարձները կբարձրանան

ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական կազմի հետ: Հանդիպման ընթացքում Ա. Պողոսյանը խոսել է ՀՀ պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրման հետ կապված մի շարք հարցերի շուրջ և տվել պարզաբանումներ: Այնուհետև, նախարարի տեղակալը մեկ անգամ ևս հաստատել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի […]

Որտե՞ղ է ճշմարտությունը

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Facebook-յան իր էջում անդրադարձել է ՀԱԿ ակտիվիստների բերման ենթարկելուն: ”Մարդիկ, անշուշտ, իրավունք ուեն հանրությանն իրազեկել իրենց հրապարակային միջոցառման մասին։ՀԱԿ ակտիվիստներն ասում են, որ անցած գիշեր հենց այդ էլ փորձել են անել՝ նպատակ ունենալով հանրությանը տեղեկացնել մարտի 1–ի իրենց հանրահավաքի մասին։Բայց ակտիվիստներին բերման են ենթարկել, նրանց վարչական տույժի ենթարկել, եթե հավատանք ՀԱԿ անդամ […]

Բնակարանը մաքրելու նպատակով այցելությունների ժամանակ ոսկի է գողացել

Փետրվարի 10-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Հ. Ներսիսյան փողոցի 1 շենքի բնակարաններից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Քրիստինե Ն.-ին:Պարզվել է, որ նա Ա.-ի բնակարանը մաքրելու նպատակով այցելությունների ժամանակ 2013 թ. նոյեմբերից մինչև ս/թ. փետրվարի 9-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար գողացել է ոսկյա զարդեր` պատճառելով մոտ 800.000 դրամի նյութական վնաս:Ձեռնարկվում են […]

Բողոքի ակցիա. այս անգամ երկաթուղայիններն են դուրս եկել

Henaran.am-ի տեղեկություններով, այս պահին “Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ մոտ 40 աշխատակից բողոքի ակցիա են անում ընկերության գլխավոր գրասենյակի դիմաց: Ընկերության տնօրինությունը աշխատակիցների աշխատավարձերից  պահումներ է արել՝ պատճառաբանելով, որ փոխանցում են կուտակային կենսաթոշակների ֆոնդին: Ըստ աշխատակիցների, իրենք կամովին չեն ընտրել ֆոնդը: Աշխատակիցները հայտարարել են, որ չեն գնա աշխատատեղեր, մինչեւ չխոստանան գանձված գումարը հետ տան: Ընկերության գլխավոր տնօրենը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի