“Գայի” աշխատակիցների անգրագիտության հետևանքները. ահազանգ
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/84543_1392632978.jpg)
Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի բնակիչ Արման Ղուկասյանը այսօր զանգահարեց Henaran.am-ի խմբագրություն ահազանգելու ճանապարհային ոստիկանության հերթական “անհեթեթ” գործողության մասին:
2007 թվականին Ղուկասյանը վաճառել է իր “Մերսեդես” մակնիշի ավտոմեքենան կատարելով բոլոր օրինական գրանցումները.”Հիմա ինձ “Գայ”-ի վարչությունից թուղթա եկել, որ 2014 թվականին 10 օր մեքենան առանց պայմանագրի վարվելա՝ 5 հազար դրամ տուգանք”,-ասաց նա:
Ղուկասյանը տեղեկացրեց, որ ինքը այսօր խոսակցությունն է ունեցել 2007 թվականին իրենից մեքենան գնած անձի հետ և պարզել, որ վերջինս 1 տարի անց այն վաճառել է այլ անձի ու կրկին օրինական գրանցումով:
“Հիմա ես իմ բան ու գործը թողած անգրագետների հետևից պիտի վազեմ: “Գայի” աշխատողները աշխատավարձ են ստանում՝ թյուրիմացություններ հնարելու համար: Սա հո առաջին դեպքը չի”,-զայրույթը կիսեց Արման Ղուկասյանը:
Ղուկասյանը գտնում է, որ նման երևույթները ստիպում են մտածել երկրից հեռանալու մասին. “Հա բայց ու՞ր գնանք, ի՞նչի, մեր հողն ու ջուրնա, թող իրանք գնան, անգրագետների ձեռքը արդեն հոգնել ենք”: