18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Խստացնում է

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր կառավարությանը ներկայացրեց ՛՛Վարչական իրավախախտումնեերի վերաբերյալ՛՛ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որն ընդունվեց:

Գասպարյանը նշեց, որ նախագծով երկու կարևոր փոփոխություն է առաջարկում: Առաջինը վերաբերում է ստանդարտին չհամապատասխանող լուսային և ձայնային ազդանշանների կիրառման համար նախատեսված պատասխանատվության միջոցներին: Նրա խոսքով՝ այժմ գործող օրենքի համաձայն ստանդարտին չհամապատասխանող ազդանշանների տեղադրման ու կիրառման համար սահմանված տուգանքը 10.000 դրամ է. ՛՛Առաջարկում եմ տուգանքի չափը բարձրացնել մինչև 20.000դրամ, իսկ եթե խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնի տուգանքի չափը սահմանել 50.000 դրամ՛՛,-ասաց նա՝ հավելելով, որ խստացվում են այդ կանոնների խախտումները:

Ոստիկանապետը հայտնեց նաև, որ այն մարդիկ, ովքեր գիշերային ժամերին կխախտեն ձայնային ազդանշանների արձակման կանոնները, կտուգանվեն 20.000 դրամի չափով:

Ոստիկանապետը երկրորդ առաջարկը վերաբերում է առանց թույլտվության պահվող ողորկափող որսորդական հրազենին ու զինամթերքին. եթե քաղաքացիները դա կամովին հանձնեն, ապա կազատվեն պատասխանատվությունից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ