04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ուսուցչուհին մեղադրվում է անչափահասի հետ սեռական կապ ունենալու մեջ

Մեծ Բրիտանիայի Նյուպորտ քաղաքումերիտասարդ ուսուցչուհի է ձերբակալվել, ով մեղադրվում է մանկապղծության մեջ: Նախաքննության տվյալներով` ուսուցչուհին 4 ամիս շարունակ սեռական կապի մեջ է եղել անչափահաս աշակերտի հետ: 26-ամյա Կելլի Բերջեսը դպորցում դերասանական վարպետություն է դասավանդելիս եղել, իսկ նրա աշակերտը սովորելիս է եղել ուսուցչուհի մոտ: Այժմ ուսուցչուհու նկատմամբ քրեական գործ է հարուցվել` մանկապղծության մեղադրանքով:

Իսլամիստները դպրոցն այրել են, 30 աշակերտ է մահացել

Նիգերիայում 30 աշակերտ դարձել է արմատական իսլամիստական “Բոկո Հարամ” կազմակերպության զոհը: Կազմակերպության անդամները գրավել եւ այրել են դպրոցը, ինչի հետեւանքով ներսում գտնվող աշակերտները` 30 հոգի, այրվել են ու մահացել, գրում է РИАНовости–ն: “Բոկո Հարամ” կազմակերպության անդամները պայքարում են երկրում շարիաթի տարածման համար, նրանք մերժում են արեւմուտքի կրթական ծրագրերը:

Նաիրիտցիները վախենում են կորցնել աշխատանքը. բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ /վիդեո/

Այս պահին, երբ Ազգային ժողովի նիստում քննարկվում է “Նաիրիտ” գործարանի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը, խորհրդարանի շենքի առաջ բողոքի ակցիա են կազմակերպել ՀՅԴ “Նիկոլ Աղբալյան” երիտկառույցի ներկայացուցիչներն ու նաիրիտցիները: Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, ակցիան նախաձեռնել է ՀՅԴ երիտթեւը, քանի որ հարցը խորհրդարանի օրակարգ է մտցրել ԱԺ ՀՅԴ խմբակցությունը: Մեր թղթակցի հաղորդմամբ, մի քանի տասնյակ […]

Սանկտ-Պետերբուրգում սափրագլուխները կրակել են հայերի վրա

Նախօրեին Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի մեկ քաղաքացուն եւ նրա զարմիկին են մոտեցել երկու անհայտ անձ` սափրագլուխներ եւ սկսել վիճել նրանց հետ, տեղեկացնում է РИА Новости-ն: Այնուհետեւ սափրագլուխները երեք անգամ կրակել են հայերի վրա ու փախել: Բարեբախտաբար, տուժողները լուրջ վնասվածքներ չեն ստացել: Նրանք դիմել են ոստիկանություն:

Հայտնի միլիարդատիրոջ կնոջը ձերբակալել են մատանի գողանալու համար /ֆոտո/

Կիպրոսի ոստիկանությունը ձերբակալել է ռուս հայտնի միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլեւի կնոջը: 48-ամյա Ելենա Ռիբոլովլեւային մեղադրում են 25 միլիորն դոլար արժողությամբ մատանու գողության մեջ, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Օլիգարխի կնոջ նկատմամբ մեղադրանք է առաջադրել շվեյցարական Bolton Trustees զարդերի խանութը: Հայտարարության համաձայն` Ելենան 2009 թվականին վարձով իրենցից վերցրել է 25 միլիոն դոլար արժողությամբ մատանի եւ այդպես էլ չի վերադարձրել:

Ճար ունենամ կգնամ այս երկրից … 15 միլիոն գցել են

Henaran.am-ի խմբագրություն դիմած Անահիտ Քոչարյանը հուզված էր ու անհույս:Ընտանեկան որոշումը պատուհաս դարձավ նրանց համար. “2007 թվականին ամուսնացա ու ամուսնուս հետ որոշեցինք մեզ համար մեր բնակարանը ձեռք բերել: Շատ փնտրելուց հետո կանգնեցինք այն տարբերակի վրա, որ կանխավճարը տալուց հետո 2 տարվա ընթացքում մարենք սահմանված գումարը: Մի խոսքով՝ ընտրեցինք հիպոթեքով բնակարան գնելու տարբերակը ու փաստորեն սխալվեցինք”,-պատմեց Անահիտը: Սեփական բնակարան […]

ՄԻԱՎ-վարակակիր կինն ընկերոջ հետ բռնաբարել է 4 տարեկան որդուն

Թաթարստանում 23-ամյա Քրիստինա Կալիստրատովան եւ նրա 42-ամյա ընկեր Ալեքսանդր Ֆիլիպովը բազմիցս բռնաբարել են Քրիստինայի 4-ամյա որդուն: Նրանք, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, բազմիցս բռնաբարել են երեխային: Փոքրիկն այդ մասին պատմել է տատիկին, ով էլ ոստիկանություն է դիմել: Փորձաքննությունը պարզել է նաեւ, որ կինն ու իր ընկերը ՄԻԱվ-վարակակիր են եւ հիվանդությամբ վարակել են նաեւ երեխային: Դատարանը հաստատել […]

Ավտովթարից հետո բարկացած վարորդը ծեծել է կնոջը /ֆոտո/

Վորոնեժում օրերս արտասովոր միջադեպ է տեղի ունեցել: Երկու մեքենա իրար են բախվել, որոնցից մեկի ղեկին տղամարդ է եղել, մյուսի ղեկին` կին: Տղամարդը, ով վթարի մեղավորն է եղել, բարկացած դուրս է եկել մեքենայից ու սկսել ծեծի ենթարկել կնոջը:   Ականատեսները պատմել են, որ տղամարդը քիչ է մնացել սպանի այդ կնոջը:

Հայտնի են տարվա լավագույն դատավորներն ու դատարանները

Փետրվարի 21-ին կայացել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի նիստ: Դատավորների ընդհանուր ժողովի օրակարգում քննարկվել են մի շարք խնդիրներ, այդ թվում նաև 2013թ. լավագույն դատավորներ ու լավագույն դատարաններ ճանաչելու և մրցանակներ հանձնելու հարցը: Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, հետևելով արդեն ավանդույթ դարձած տարվա լավագույն դատավոր և դատարան ճանաչելու կարգին, նշել է, որ ամեն տարի Վճռաբեկ […]

Մայդանը կարող է գալ Հայաստան

Ուկրաինացիներն իրենց գործողություններով հետխորհրդային երկրների ու ժողովուրդների համար հույսի դուռ բացեցին … չէ ոչ Եվրոպա, ոչ Արևմուտք և ոչ էլ մեկ այլ ուրիշ տեղ կամ ճամբար : Դրանք հույսի դուռ բացեցին դեպի ազատություն, ընտրության հնարավորություն,  արժանապատիվ կյանք, սեփական երկրի տերը լինելու գիտակցված պատասխանատվություն ու իրավունքներ, պարտականություններից բացի … մի խոսքով, այն ամենն ինչ յուրաքանչյուր մարդուն անհատապես ու ժողովուրդներին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի