07 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Նաիրիտցիները վախենում են կորցնել աշխատանքը. բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ /վիդեո/

Այս պահին, երբ Ազգային ժողովի նիստում քննարկվում է “Նաիրիտ” գործարանի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը, խորհրդարանի շենքի առաջ բողոքի ակցիա են կազմակերպել ՀՅԴ “Նիկոլ Աղբալյան” երիտկառույցի ներկայացուցիչներն ու նաիրիտցիները:

Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, ակցիան նախաձեռնել է ՀՅԴ երիտթեւը, քանի որ հարցը խորհրդարանի օրակարգ է մտցրել ԱԺ ՀՅԴ խմբակցությունը:

Մեր թղթակցի հաղորդմամբ, մի քանի տասնյակ մարդկանց մեջ նաիրիտցիները քիչ թիվ են կազմում: Վերջիններս նշել են, որ նրանք մտավախաություն ունեն վերջնականպես կորցնել աշխատանքը, քանի որ ՛՛ռուսներին վաճառելուց հետո գործարանում կներդրվեն նոր տեխնոլոգիաներ, ինչին իրենք չեն տիրապետի:

Հիշեցնենք, գործարանը իր աշխատակիցներին 15 ամսվա չվճարած աշխատավարձի պարտք ունի:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ