09 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Ճար ունենամ կգնամ այս երկրից … 15 միլիոն գցել են

Henaran.am-ի խմբագրություն դիմած Անահիտ Քոչարյանը հուզված էր ու անհույս:Ընտանեկան որոշումը պատուհաս դարձավ նրանց համար. “2007 թվականին ամուսնացա ու ամուսնուս հետ որոշեցինք մեզ համար մեր բնակարանը ձեռք բերել:

Շատ փնտրելուց հետո կանգնեցինք այն տարբերակի վրա, որ կանխավճարը տալուց հետո 2 տարվա ընթացքում մարենք սահմանված գումարը: Մի խոսքով՝ ընտրեցինք հիպոթեքով բնակարան գնելու տարբերակը ու փաստորեն սխալվեցինք”,-պատմեց Անահիտը:

Սեփական բնակարան ունենալու ցանկությունը այնքան մեծ է եղել, որ երիտասարդ ընտանիքը 8 միլիոն դրամ կանխավճար տալուց հետո 1 տարվա ընթացքում վճարել է ամբողջ գումարը՝ 15 միլիոն դրամ, որը մեր զրուցակցի խոսքով՝ ՛՛գցեցին՛՛:

Սակայն այդպես էլ 16 թաղամասում գտնվող նորակառույցը  վերջնական շահագործման չի հանձնվում: Շենքի շինարարությունը իրականացնող սեփականատեր ընկերությունը չի կարողանում կատարել պայամանագրային պահանջները և արդյունքում ցեմենտի պարտքի մեկ այլ կողմի է հանձնում արդեն գնված տարածքի սեփականության վկայականը:

“Պայմաններից ելնելով միայն՝ մեկ երեխա ունեցանք, որին գրկած վարձով տնից տուն ենք տեղափոխվում: Դատական պրոցեսը 4 տարի ընթանում է: Հույսս կտրել եմ, ճար ունենամ կգնամ այս երկրից”,-ասաց Անահիտ Քոչարյաը հավելելով.

”Ասենք թե դրանք գնան ու նստեն, ես ի՞նչ պիտի շահեմ: Իրանք բանտում ավելի լավ վիճակում են լինելու, քան ես հիմա: Դիմում եմ բոլոր պատկան մարմիններին օգնեն վերադարձնել կամ իմ գնած տարածքը կամ 15 միլիոն գումարս”:

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ