04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հայաստանում կկիրառվեն այլընտրանքային պատժամիջոցներ. Արթուր Բաղդասարյան

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը այսօր հրավիրած մամլո ասուլիսի մասին տեղեկատվություն ներկայացրեց ԱԱԽ երեկ կայացած նիստի քննարկումների մասին: Առաջին հարցը, որին անդրադարձավ ԱԱԽ քարտուղարը դա այլընտրանքային պատիժների հայեցակարգի կիրառումն է Հայաստանում “Երեկ ԱԱԽ ում քննարկվեց և հավանության արժանացավ Հայաստանի պրովացիոն ծառայության օրենքը: Հայատանում ներդրվում է այլընտրանքային պատիժների մի նոր համակարգ, որը հնարավորություն կտա, որ […]

Ադրբեջանցի հակերները հարձակվել են հայկական 300 կայքերի վրա

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից հաքերային հարձակման է ենթարկվել հայկական շուրջ 300 կայք: Այդ կայքերի թվում են նաեւ Mediamax.am-ը, Panorama.am-ը, Spyur.am-ը, Bravo.am-ը եւ այլն: Այս եւ կոտրված մյուս կայքերի գլխավոր էջում տեղադրված են ՛՛Խոջալուի դեպքերին՛՛ առնչվող գրություններ:

Ճաշկերույթ Վճռաբեկ դատարանի նախագահի և այլոց մասնակցությամբ. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛-ի տեղեկություններով՝ երեկ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը ՛՛Գեղամա՛՛ ռեստորանային համալիրում մասնակցել են ճաշկերույթի։ ՛՛Ժողովուրդ՛՛-ը դատական դեպարտամենտի միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանից հետաքրքրվեց, թե ինչ հանդիպում է եղել, և ինչ են քննարկել վերը նշված անձինք։ […]

”Մարտի մեկին”

ՀՀ ոստիկանության հասարակայնության եւ լրատվության վարչությունից հերքեցին Henaran.am-ի այն տեղեկությունները, թե մարտի 1-ին կայանալիք ՀԱԿ հանրահավաքին ընդառաջ ոստիկանությունը հատուկ պատրաստություն է տեսնում: Մեր աղբյուրների համաձայն, ուժային բոլորը կառույցները բերվում են թիվ 1 պատրաստականության: “Ինչպես ցանկացած հանրահավաքի, ոստիկանությունը պահպանելու է հասարակական կարգ ու կանոնը, լրացուցիչ ոչ մի միջոցառում չի արվել եւ չի նախատեսված”,-ասացին ոստիկանությունից՝ ավելացնելով, որ […]

Վարդան Պետրոսյանի գործի քննությունը կասկածելի ընթացք ունի/վիդեո/

“Վարդան Պետրոսյանին կալանքի ենթարկելու փաստը ինձ համար շատ ծանր է ու անընդունելի: Նա ծանր հիվանդ է, երկրորդ այն մարդը չէր, որ փախչեր և պատժից խուսափեր: Նրան կալանավորելու փաստը արդեն կասկածի տակ է դնում քննության անաչառությունը”,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Եկեք, բերման ենթարկեք ինձ. Ա. Մանուկյան

՛՛Երեկ ոստիկանությունը կրկին մեր ՀԱԿ ակտիվիստներին բերման է ենթարկել Արաբկիրի ոստիկանատուն, օրինական տեղեկացված միտինգի՝ հանրահավաքի թռուցիկներ տարածելու համար՛՛,-այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Ըստ Մանուկյանի՝ ոստիկանությունից ասել են, որ ակտիվիստները բերման են ենթարկվել, քանի որ թույլատրված միտինգի հայտարարությունները ոչ պատշաճ, ոչ թույլատրված վայրերում են փակցրել: ՛՛ Տասը օր կամ […]

՛՛Նիկոյանը չնեղանա, բայց … ՛՛. ԱԺ-ում “մարտի մեկի” հանձնաժողովի հարցն է քննարկվում

“Մարտի 1”-ի դեպքերի ուսումնասիրության նպատակով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի վերաբերյալ հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանից ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը հարցրեց` մարտի մեկի տաս սպանություներից այսօր քանիսի գործը կարող է բացահայտվել։ Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց, թե ըստ էության՝ հատուկ միջոցների կիրառմամբ երեք սպանությունները, որոնք կիրառել են ներքին զորքերի տարբեր զորամասերի զինվորականները, բացահայտված են։ Իսկ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն […]

Ղրիմում հայ գործարար է սպանվել

Երեկ երեկոյան Սիմֆերոպոլում սեփական տան շքամուտքի մոտ սպանվել է հայազգի գործարար, 47-ամյա Ստեփան Ճորոխյանը: Այս մասին տեղեկացնում է  Ղրիմ պարբերականը: Ճորոխյանը սպանվել է հրազենային կրակոցից: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Գործարարը հյուրանոցային ցանցի, ռեստորանների եւ ակումբներ  սեփականատեր էր:

Ռադան կդիմի Հաագայի քրեական դատարան` Յանուկովիչին պատժելու համար

Ուկրաինայի Գերագույն ռադան առաջին ընթերցմամբ որոշում է ընդունել, համաձայն որի` կդիմեն Հաագայի միջազգային քրեական դատարան՝ նախագահի պաշտոնից հեռացված Վիկտոր Յանուկովիչին պատասխանատվության ենթարկելու համար, տեղեկացնում է Ռիա Նովոստին։ Այս որոշմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր, ընդունվելու համար հարկավոր էր 226-ի համաձայնությունը։   Հարկ է նշել, որ Յանուկովիչը պախել է անհայտ ուղղությամբ, նրա գտնվելու վայրն առայժմ հայտնի չէ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի