11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

՛՛Նիկոյանը չնեղանա, բայց … ՛՛. ԱԺ-ում “մարտի մեկի” հանձնաժողովի հարցն է քննարկվում

“Մարտի 1”-ի դեպքերի ուսումնասիրության նպատակով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի վերաբերյալ հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանից ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը հարցրեց` մարտի մեկի տաս սպանություներից այսօր քանիսի գործը կարող է բացահայտվել։ Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց, թե ըստ էության՝ հատուկ միջոցների կիրառմամբ երեք սպանությունները, որոնք կիրառել են ներքին զորքերի տարբեր զորամասերի զինվորականները, բացահայտված են։

Իսկ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ հարցրեց, թե “մարտի մեկի” առավոտյան ոստիկանության գործողություններն ինչքանով էին իրավաչափ։

՛՛Զբաղմունքի բերումով մինչև հիմա չկա միասնական իշխանական տեսակետ, թե ինչ գործողություններ էին իրականացնում հատուկ ջոկատայինները մարտի մեկի լուսաբացին Ազատության հարապարակում՛՛,-նշեց ՀԱԿ պատգամավորը:

Հաջորդ պնդումը` դեպքի վայրի զննություն է իրականացվել, ինչը նույնպես ըստ Ջհանգիրյանի` նման կերպով չի արվում։ ՛՛Նիկոյանը չնեղանա, բայց այսպես կոչված Նիկոյանի հանաձնաժողովի ժամանակ իրավապահները հիշում ենք, թե ոնց էին ուզում ժամը 6-ից 7-ը տեղափոխեն, ինչի համար. նրա, որ եթե քննչական զննություն էր, յոթից տասը պետք է արվեր, քանի որ իրենք չգիտեին՝ ինչ են արել, բայց այդ դեպքում էլ քննիչն է անում՝ ընթերակաների մասնակցությամբ՛՛,- հայտարարեց նա։

 Ջհանգիրյանի խոսքով՝ ապօրինի ոտնձգությունից յուրաքանչյուր քաղաքացու պաշտպանություն է նախատեսում օրենքը։ ՛՛Իսկ եթե ոտնձգությունը նաև մահվան սպառնալիք է ներառում՝ ոտնձգողի նկատմամբ կարող են կրառել նաև մահ՛՛:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ