14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Կփոխանցեն Սերժ Սարգսյանին /ֆոտո/

“Նաիրիտ” գործարանի շուրջ 100 աշխատակիցներ  քիչ առաջ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարութունից շարժվեցին դեպ ՀՀ նախագահի նստավայր:

Նրանց պահանջը մեկն է՝ վճարել 15 ամսվա աշխատավարձը եւ հստակեցնել գործարանի հետագա ճակատագիրը: Նախարար Արմեն Մովսիսյանը հանդիպելով բողոքավորների պատվիրականերին, խոստացավ, որ առաջիկայում կստանան մեկ ամսվա աշխատավարձը, կոնկրետ պատասխան չտալով` ինչ ճակատագիր է սպասվում գործարանին: Այդ պատճառով էլ նաիրիտցիները շարժվեցին Բաղրամյան 26:

Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, 5 աշխատակիցներ մտել են նախագհական : Նրանց ընդունել է նախագահի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության վարչության պետը: Մնացած ցուցարարները սպասում են պատվիրակներին:

Դուրս գալով նախագահի նստավայրից՝ պատվիրակները հայտարարեցին, որ Սերժ Սարգսյանի աշխատակազմում  հավաստացրին, որ նամակները կհանձնեն նախագահին եւ անպայման նրանց պատասխան կտրվի:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ