06 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

5 խարդախության դեպք, 3 գողություն

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 10-ը, խարդախության 5 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 3 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 2, կողոպուտի, գողության, ապօրինի ծառահատման և խուլիգանության 1-ական դեպք:Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է […]

‘’Ջորջիո ԱՐՄԱՆԻ’’-ն դատի է տվել Էկոնոմիկայի նախարարությանը. Ժամանակ

Համաշխարհային իտալական բրենդ ‘’Ջորջիո ԱՐՄԱՆԻ’’ Ս. Պ. Ա. Միլան, Սվիս Բրենչ ընկերությունը դատի է տվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը եւ արդեն մի քանի տարի պայքարում է Հայաստանի դատարաններում։ Այժմ ‘’Ջորջիո ԱՐՄԱՆԻ’’-ի գործը վարչական դատարանում է։ Խնդիրն այն է, որ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալությունը Արարատի մարզի Արտաշատ քաղաքին  մերձակա ‘’Այգեպատ’’ գինու-կոնյակի գործարան’’ ՍՊԸ-ին թույլատրել է արտադրած […]

Օշականցի Գևորիկի և Երրորդմասցի Լյովիկի վեճը փակվե՞լ է

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քրեագետ Սերգեյ Գալոյանը խոսեց քրեական աշխարհի վերջին իրադարձությունների մասին: “Հայաստանում կրիմինալ հեղինակություն կամ օրենքով գող չկա, Հայաստանը շատ փոքր երկիրա, շատ աղքատ երկիրա և կրիմինալը արդեն այստեղ գործ ունենալ չի կարող, քանի որ Հայաստանում թալանելու բան չկա”,-նշեց Գալոյանը: Վերջին ամենաշրջանառվող խոսակցությունը ըստ քրեագետի դա Օշականցի Գևորիկի և Երրորդմասցի Լյովիկի հետ […]

Կարո Եղնուկյանը Սամվել Ալեքսանյանից բարոյական վնասի փոխհատուցում է պահանջում /վիդեո/

Վաղը, Հունիսի 13-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը ` ընդդեմ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի գործով հերթական դատական նիստը : Այսօր Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Կարո Եղնուկյանը փաստեց, որ դատական նիստը շարունակ հետաձգվում է անհասկանալի պատճառներով և դա արդեն վկայում է, որ դատավորը անաչառ չէ: Եղնուկյանը նշեց, […]

Մեզ պաշտպաններ պետք չեն. Շանթ Հարությունյանի հայտարարությունը/վիդեո/

Այսօր կայացած դատական նիստի ժամանակ “Ցեղակրոն” կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը հրաժարվեց իր փաստաբանի ծառայություններից: Հիշեցնենք, որ այսօրվա դատական նիստը հետաձգվեց ամբաստանյալների պաշտպանների դատական նիստին չներկայանալու պատճառով: Իր խոսքում՝ Շանթ Հարությունյանը նախ  ցավակցություն հայտնեց օրերս Փարիզում մահացած “Տիգրան Մեծ”  աշխարհազորային գնդի հրամանատար, ազատամարտիկ, “Հանրապետություն”  կուսակցության նախկին անդամ Սմբատ Այվազյանի հարազատներին եւ ընկերներին՝ նշելով, որ Մարտի 1-ից […]

Հոնքը ուղղելու տեղը՝ աչքն էլ ենք հանում

՛՛Երբ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ինչ-որ օրինագծի վերաբերյալ դիտողություններ ենք անում, Կառավարության ներկայացուցիչն ընդունում է այն՛՛,-այսօր Ազգային ժողովում ՛՛Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՛՛ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Ըստ նրա՝ փաստ է, որ Կառավարության համար սկզբունք է դարձել հետևյալը. ՛՛Լսել մոր խորհուրդները, բայց անել հակառակը: Հոնքը ուղղելու տեղը, […]

Երբ մարդիկ ունենում են լավ ազգականներ, կորցում են իրականության հետ իրենց կապը

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, խոսելով վերջին շրջանում Սյունիքի մարզում տեղի ունեցած իրադարձություններից ասաց, որ Սյունիքի դեպքերի հետ կապված ոչ մի անձ չի բողոքել, որ այնտեղ անպատժելիության մթնոլորտ կա: ՛՛Այն, որ մենք նախկինում ունեցել ենք անպատժելիության մթնոլորտ տարբեր մարդկանց հանդեպ, վերջին քսանամյակում իսկապես նման դեպք կարող ենք վերհիշել անցյալից՛՛: […]

Երիտասարդը կրակ է բացել՝ վիրավորելով ոստիկաններին . Շանթի դատավարության ընթացքում

Հունիսի 12-ին մեկնարկող Շանթ Հարությունյանի գործով դատական նիստի սկսելուց րոպեներ հետո արտակարգ դեպք է տեղի ունեցել դատարանի բակում։ Մոտ 25-ից 27 տարեկան մի  երիտասարդ կանգնել է  Դատարան մտած փաստաբաններից մեկի Pajero io մեքենայի վրա՝ գազային ատրճանակը ձեռքին, ու հայտարարել. “Այստեղ ռումբ է տեղադրված, մեկը չկա՞, որի ինձ գա բռնի”։ Henaran.am-ի թղթակիցը քիչ անց փորձեց ոստիկաններից պարզել […]

Զինվորները վախենում են ասել՝ ինչ խնդիրներ ունեն հրամանատարների հետ

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրիասյանն այսօր Կառավարության նիստից առաջ հանդիպեց ու զրուցեց շենքի դիմաց գտնվող խաղաղ պայմաններում բանակում զոհված զինծառայողների ծնողների հետ: Վերջիններս նշում էին, որ արդար դատավարություն չի եղել և չեն վստահում դատարանին: Զոհված զինվորներից Արման Մուրադյանի հայրը նշեց, որ նամակներ են գրել ՀՀ նախագահին, վարչապետին ու Արդարադատության նախարարին՝ պահանջելով իրականացնել արդար դատավարություն, բայց […]

Շանթ Հարությունյանը դատարան մտավ ծափերի ներքո. դատական նիստը սկսվեց աղմուկով/վիդեո/

Այսօր` ժամը 12:00-ին, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց  Շանթ Հարությունյանի և ընկերների գործով առաջին դատական նիստը: Հիշեցնենք, որ գործում 14 մեղադրյալ կա, որոնց թվում է նաև Հարությունյանի անչափահաս որդին` Շահեն Հարությունյանը:  Դատական նիստին ներկա են միայն լրագրողները: Հարազատներին նույնպես թույլ չի տրվել ներկա գտնվել: Շանթ Հարությունյանի և ընկերների մուտքը դատարան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված