02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երբ մարդիկ ունենում են լավ ազգականներ, կորցում են իրականության հետ իրենց կապը

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, խոսելով վերջին շրջանում Սյունիքի մարզում տեղի ունեցած իրադարձություններից ասաց, որ Սյունիքի դեպքերի հետ կապված ոչ մի անձ չի բողոքել, որ այնտեղ անպատժելիության մթնոլորտ կա: ՛՛Այն, որ մենք նախկինում ունեցել ենք անպատժելիության մթնոլորտ տարբեր մարդկանց հանդեպ, վերջին քսանամյակում իսկապես նման դեպք կարող ենք վերհիշել անցյալից՛՛:

Հարցին թե ինչով կբացատրի այն փաստը, որ պաշտոնայների բարեկամները անընդհատ աղմկահարույց պատմությունների մեջ են ընկնում, Անդրեասյանը պատասխանեց. ՛՛Անընդհատ միայն իրենք չեն ընկնում պատմությունների մեջ, պարզապես միայն իրենց դեպքերն են հնչեղություն ստանում: Ես չունեմ վիճակագրություն, թե հանցագործների կամ հանցագործություն կատարածների քանի տոկոսն են կազմում իրենք:

Բայց, բնականաբար, հասկանում եմ ենթատեքստը, որ երբ մարդիկ և ունենում են լավ ազգականներ, կորցում են իրականության հետ իրենց կապը և իրենց դրսևորում են ոչ այնպես, ինչպես պետք է՛՛:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ