03 Հունվարի, Saturday, 2026
KFC

Շանթ Հարությունյանը դատարան մտավ ծափերի ներքո. դատական նիստը սկսվեց աղմուկով/վիդեո/

Այսօր` ժամը 12:00-ին, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց  Շանթ Հարությունյանի և ընկերների գործով առաջին դատական նիստը: Հիշեցնենք, որ գործում 14 մեղադրյալ կա, որոնց թվում է նաև Հարությունյանի անչափահաս որդին` Շահեն Հարությունյանը:

 Դատական նիստին ներկա են միայն լրագրողները: Հարազատներին նույնպես թույլ չի տրվել ներկա գտնվել:

Շանթ Հարությունյանի և ընկերների մուտքը դատարան ընդունվեց ծափերով: Դատական նիստին ներկա է նաև “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Շանթ Հարությունյանը դատարան մտավ բարձր տրամադրությամբ և սկսեց հարցնել որդու և ընկերների որպիսության մասին:

Տեղեկացնենք, որ Շանթ Հարությունյանի և նրա ընկերներին համարում են քաղաքական բանտարկյալներ և այս պահին դրսում բողոքի ակցի է իրականացվում:

Շանթ Հարությունյանի դատական նիստը հետաձգվեց, քանի որ ամբաստանյալների դատապաշտպանները ներկա չէին դատական նիստին:

Նիստը նախագահող Մնացական Մարտիրոսյանը որոշեց դատական նիստը նշանակել հունիսի 25-ին:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ