14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հոնքը ուղղելու տեղը՝ աչքն էլ ենք հանում

՛՛Երբ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ինչ-որ օրինագծի վերաբերյալ դիտողություններ ենք անում, Կառավարության ներկայացուցիչն ընդունում է այն՛՛,-այսօր Ազգային ժողովում ՛՛Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՛՛ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Ըստ նրա՝ փաստ է, որ Կառավարության համար սկզբունք է դարձել հետևյալը. ՛՛Լսել մոր խորհուրդները, բայց անել հակառակը: Հոնքը ուղղելու տեղը, աչքն էլ ենք հանում՛՛,- ասաց Ջհանգիրյանը: Ըստ պատգամավորի՝ այն օրենքները, որոնց մեջ փոփոխություններ են կատարում, միտում ունեն հասնել միջազգային փորձին, բայց պետք է փաստել, որ տեղի է ունենում հակառակը. ՛՛Ստրկատիրական դատական համակարգերը փոխում ենք ճորտատիրականի ՛՛:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ