Զինվորները վախենում են ասել՝ ինչ խնդիրներ ունեն հրամանատարների հետ
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրիասյանն այսօր Կառավարության նիստից առաջ հանդիպեց ու զրուցեց շենքի դիմաց գտնվող խաղաղ պայմաններում բանակում զոհված զինծառայողների ծնողների հետ: Վերջիններս նշում էին, որ արդար դատավարություն չի եղել և չեն վստահում դատարանին: Զոհված զինվորներից Արման Մուրադյանի հայրը նշեց, որ նամակներ են գրել ՀՀ նախագահին, վարչապետին ու Արդարադատության նախարարին՝ պահանջելով իրականացնել արդար դատավարություն, բայց ամեն ինչ ապարդյուն:
Զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մայրն էլ բարձրացրեց խաղաղ պայմաններում պարբերաբար բանակում զոհվող զինվորների հարցը և հորդորեց Կարեն Անդրեասյանին հարցը ուշադրության տակ պահել:
Կարեն Անդրեասյանը խոստացավ անել հնարավորը, բայց միաժամանակ նշեց, որ ինքը իրավունք չունի միջամտել դատական գործընթացին միջամտել: ՛՛Զինվորներին պաշտպանելն, իհարկե, մեր իրավասության տակ է: Մենք պարբերաբար այցելում ենք զորամասեր, բայց դժվար է բացահայտել, թե ինչ է կատարվում, որովհետև զինվորները հազվադեպ են պատմում իրենց հարաբերությւոնների մասին հրամանատարների հետ, վախենում են ասել, թե ինչ է տեղի ունենում: Որքան էլ երաշխավորում ենք զինվորներին, որ ոչինչ չի պատահի, նրանք փաստեր չեն ասում, որ կարողանանք պատժել հրամանատարներին՛՛,-հավելեց նա:
Լրագրողների հետ զրույցում ՄԻՊ-ը շեշտեց, որ ինքն առաջին անգամ չէ, որ լում է զոհված զինծառայողների մայրերի խնդիրնրը: ՛՛Ես այսօր էլ լսեցի նրանց, իրենց մոտ կար մտահոգություն ոչ թե իրենց զավակի, այլ այլոց զավակների, որոնց առողջական խնդիրներ ունենալով՝ գնում են զորամաս: Մենք այդ հարցում շատ մտահոգված ենք, և իմ տեղակալն այս անգամ մասնակցել է մի քանի ռազմաբժշկական նիստերի, և մենք փորձել են ՊՆ-ի հետ համատեղ կանխել ցանկացած նման դեպքերը՛՛: