10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Վանաձորցի աշակերտը դանակահարել է դասընկերոջը

Վանաձորի թիվ հինգ դպրոցում երեկ դանակահարություն է տեղի ունեցել: Henaran.am-ի հետ զրույցում ոստիկանության տեղեկատվտության և լրատվության բաժնից հաստատեցին, որ աշակերտների միջև դանակահարություն է եղել, այս պահին քննություն է ընթանում: Մեր տեղեկություններով՝ դեպքը եղել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ: Իններորդ դասարանի աշակերտների միջև ծեծկռտուքը վերածվել է դանակահարության: Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց՝ ձախ արմնկային հոդի հատվածում ստացած վնասվածքով:  

Հովիկը ոտքերը դրել է նստարանին, ասել՝ պաչի. Ժամանակ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվեց Հայկ Աղամալյանի և Դավիթ Մանուկյանի գործի դատական քննությունը: Ամբաստանյալները հանդես եկան վերջին խոսքով: Ըստ մեղադրանքի՝ ճարտարագիտական համալսարանին կից ավագ դպրոցի սովորող, 16-ամյա Հայկ Աղամալյանը 2013 թվականի ապրիլի 9-ին Տերյան 72 շենքի հարևանությամբ մի խումբ անձանց հետ դանակի գործադրմամբ խուլիգանություն է կատարել, որի ընթացքում […]

Արտառոց դեպք Արմավիրի մարզում. Ժողովուրդ

Նոյեմբերի 19-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Նոր Արմավիր համայնքի ճանապարհին գտնվող գազալցակայաններից մեկում: ”Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ նշված օրը՝ երեկոյան, գազալցակայանի մոտ երեք տղամարդ լեզվակռիվ են ունեցել Նոր Արմավիր համայնքի ճանապարհին գտնվող գազալցակայանի հերթափոխի պետ Սուրեն Սուքիասյանի հետ: Ըստ գազալցակայանում հավաքված մարդկանց՝ երեք տղամարդու և գազալցակայանի հերթափոխի պետ Սուրենի վիճաբանությունը սկսվել է ավտոմեքենայի վարելու […]

Ծնողները խեղդել են դստերը` “ոչ իրենց մակարդակի” տղայի հետ ամուսնանալու համար /ֆոտո/

Հնդկաստանում հերթական “պատվիր համար” սպանությունն է տեղի ունեցել: Ամուսնական զույգը սպանել է իր 21-ամյա դստերը` ոչ իրենց սոցիալական դասակարգից տղայի հետ ամուսնանալու համար, հայտնում է The Daily Mail-ը: Ոստիկանության տվյալներով` աղջկա սպանության հետ կապված է նաեւ նրա հորեղբայրը: Ընտանիքը բարկացել է` իմանալով, որ Դելիի համալսարանի ուսանողուհի 21-ամյա Բխավնա Յադավն ամուսնացել է սոցիալական այլ խավի ներկայացուցիչ, […]

Ձերբակալվել է նախագահի հաշվապահը /ֆոտո/

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հաշվապահ Տորրենս Բինը եւ նրա սիրեկանը ձերբակալվել են 15 տարեկան տղայի հետ սեռական հարաբերություն ունենալու համար, հայտնում է Газета.ру-ն: Նախագահի աշխատակազմի անդամ 66-ամյա Տորրենս Բինը, ով զբաղվում է միջոցների հավաքագրմամբ, համասեռամոլ-ակտիվիստ է: Նրան ձերբակալել են այն բանից հետո, երբ նրա նախկին սիրեկանը գաղտնի նկարահանված տեսանյութեր է տարածել, որոնցում քաղաքական գործիչն անչափահաս […]

39 տարի բանտում է անցկացրել ուրիշի գործած մեղքի համար

ԱՄՆ-ի Քլիվլենդի դատարանն ազատ է արձակել 57-ամյա Ռիկի Ջեքսոնին, ով 39 տարի բանտում է անցկացրել ուրիշի գործած մեղքի պատճառով: Տղամարդը ցմահ դատապարտման եր ենթարկվել, սակայն այժմ դատարանի դահլիճից ազատ է արձակվել, գրում է Интерфакс-ը: Ջեքսոնին դատապարտել էին 1975 թվականին, երբ նա դեռ 18 տարեկան էր, նրան մեղադրել էին սպանության համար 12 տարեկան վկայի ցուցմունքի հիման […]

Բերման է ենթարկվել փախուստի պահին

Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում ստացվեց, որ ՛՛Ղ-Տելեկոմ՛՛ փակ բաժնետիրական ընկերությունում կատարվել է յուրացում: Ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում ոստիկանության աշխատակիցներին հաջողվեց պարզել, որ ՛՛Ղ-Տելեկոմ՛՛ փակ բաժնետիրական ընկերության բաժանորդների սպասարկման և բողոքարկման Սյունիքի մարզի սպասարկման կենտրոնների պատասխանատու Աշոտ Կույումջյանը 2010-2014 թվականների ընթացքում, պարբերաբար ընկերության գլխավոր պահեստից լիցաքավորման քարտեր ստանալով`ապօրինի վաճառել է, իսկ վաճառքից […]

Նյարդերից թույլերին՝ խորհուրդ չի տրվում. դայակը դաժան ծեծի է ենթարկել երեխային /վիդեո 18+/.

Դայակների թեման շարունակում է արդիական մնալ թերեւս բոլոր երկրներում: Երեխայի համար դայակ վարձել, թե ոչ, ծնողների մեծամասնությունն այս հարցին բախվում է: Իհարկե, մասնավոր դեպքերը չեն կարող ընդհանուր կարծիք ստեղծել, սակայն դրանք երբեմն սարսափեցնում են բոլորին, հատկապես` փոքրիկ երեխա ունեցող ծնողներին: Դայակի կողմից հերթական դաժան ծեծի դեպքը ցնցնել է համացանցը: Ուգանդայի ոստիկանությունը ձերբակալել է դայակին, ով […]

Ոստիկանը գնդակահարել է երեխային

ԱՄՆ-ի Քլիվլենդում ոստիկանը սպանել է խաղալիք ատրճանակով խաղացող 12-ամյա տղային: Ոստիկանությունից ավելի ուշ պարզաբանել են, թե հաղորդագրություն են ստացել, որ երեխան խաղահրապարակում մարդկանց ուղղությամբ զենք է թափահարում, հայտնում է РИА Новости-ն: Տղամարդը զանգահարել է փրկարար ծառայություն եւ հայտնել է, որ տղան ենթադրաբար կեղծ ատրճանակով վախեցնում է այգու անցորդներին: Ոստիկանների խոսքով՝ սպան երեխայի վրա կրակել է […]

Դատախազությունը գործ է հարուցել նախկին քաղաքապետի դեմ

 Սյունիքի մարզի դատախազությունն արձագանքելով Գորիսի նախկին քաղաքապետի գործունեության վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներին (՛՛Ասեկոսե.am՛՛ կայքի ՛՛Ինչ արել եմ` կարգով եմ արել, ինչ չեմ արել` օրենքով կանեմ, եղավ. Գորիսի քաղաքապետ՛՛, ՛՛Առավոտ.am՛՛ կայքի ՛՛Գորիսի քաղաքապետարանի հայտարարած մրցույթներում հիմնականում շահում է Գորիսի քաղաքապետին պատկանող կազմակերպությունը՛՛ և ՛՛Գորիսի քաղաքապետը պարզաբանում է՛՛), հանձնարարել է նյութեր նախապատրաստել, ինչի արդյունքում հարուցվել է քրեական գործ:  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի