09 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Միասեռական հակումներով աշակերտը շոկ է առաջացրել. դասադուլ երեւանյան դպրոցում

Երևանի դպրոցներից մեկում արտառոց իրարանցում է: Դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները՝ այսօրվանից դասադուլ են հայտարարել: Այդ մասին Henaran.am-ին տեղեկացնում են դպրոցին մոտ կանգնած աղբյուրները: Դասարանի աշակերտներից մեկը, որը այս դպրոց է տեղափոխվել ընդամենն անցած ուսումնական տարում, իր վարքագծով հասցրել է շոկային իրավիճակ առաջացնել: ՛՛Տղան բոլորին ասում է, որ ինքը աղջիկ է, որ իրեն աղջկա անունով դիմեն, […]

Քրեակատարողական հիմնարկներում հոգեւոր ծառայություն կհիմնվի

Նոյեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՀՀ արդարադատության նախարարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև պայմանագիր կստորագրվի Քրեակատարողական ծառայությունում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայություն հիմնելու վերաբերյալ: Պայմանագիրը կստորագրեն ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

ՌԴ-ում ՀՀ քաղաքացիներին հուզող իրավական հարցերից

      Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունում գործող ”Արմռոս” ասոցիացիայի հայ փաստաբաններին: Ասոցիացիան մասնագիտացված է ռուս-հայկական առևտրատնտեսական, մշակութային և գիտական կապերի իրավական ապահովման ոլորտներում: Այն միավորում է հայ իրավաբաններին, ովքեր աշխատում են փաստաբանության ոլորտում, ՌԴ պետական ապարատում, գիտա-կրթական բնագավառում, իրավապահ մարմիններում:   Նախարարը ներկաների խնդրանքով անդրադարձել է երկօրյա աշխատանքային այցի […]

Ծաղկաձորում լրագրողների հետ քննարկվում են օրենսդրական փոփոխությունները

ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ եւ Միջազգային համագործակցության գերմանական ընկերություն ՍՊԸ-ի GIZ Gmbh ծրագրի ֆինանսական աջակցությամբ Ծաղկաձորում լրագրողների համար կազմակերպել է երկօրյա վարժանք-վերապատրաստում: Նախարարությունը առաջարկում է փոփոխություններ Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամներ, “Հասարակական կազմակերպությունների մասին” օրենքներում, ինչպես նաեւ իրավաբանական կարգավորումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունների հայեցակարգում: Վարժանքի ավարտից հետո  ամիսների ընթացքում տեղի է ունենալու լրագրողական հոդվածների մրցույթ քննարկված հարցերի շուրջ:

՛՛Սենց էլ արդար դատ ենք վարում՛՛

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է. ՛՛Դատավորը որոշում է կայացրել, որ դեպքի վայրի զննության արձանագրության տակ դրած ստորագրությունը պատկանում գոյություն չունեցող ընթերակային: Կարծում եմ, որ պետք չէ լինել իրավաբան, որպեսզի հասկանալ, որ եթե ընթերական կամ վկան հայտնի չէ, թե ով է, ապա քննչական գործողության տակ դրած ստորագրությունը հնարավոր չէ որոշել իրենց կողմից […]

Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են փոխգործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Ալեքսանդր Կոնովալովին:  Ողջունելով հայաստանյան գործընկերոջը՝ ՌԴ արդարադատության նախարարը  նշել է, որ փոխգործակցության նոր մակարդակ է ակնկալվում՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն գործընթացները և Ռուսաստանի դերը այդ պրոցեսներում: ՀՀ արդարադատության նախարարը նշել է, որ ՌԴ նախարարի հետ  Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական […]

Կոստանյանը ցույց է տալիս Աղվան Հովսեփյանին. Ժամանակ

՛՛Ժամանակը՛՛ գրում է. ՛՛Երեկ արդեն երկրորդ անգամ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ: Նախորդ անգամ ծնողները գլխավոր դատախազին, արդեն իրենց նախաձեռնությամբ, հանդիպել էին նոյեմբերի 6-ին, որի ժամանակ Կոստանյանն ասել էր, որ գործը փակված չէ, քննություն է կատարվում: Նաև խոստացել էր զբաղվել զոհերի հարազատներին փոխհատուցում տրամադրելու հարցով: […]

՛՛Սա արդեն վերջն է՛՛. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ զրուցել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: Ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից: Ուռճացված ցուցակները եւս խնդրահարույց են: Պահանջնե­րից մեկն էլ վերաբերում է քվե­արկված ցուցակների հրապա­րակմանը: Բայց, չգիտես ինչու, իշխանության եւ ԿԸՀ-ի մոտեցու­մը խիստ բացասական է. ինչո՞ւ չեք համաձայնում այդ կետին, եթե իսկապես այդ ցուցակները կեղծված չեն:  Այն հրապարակայնությունը, որ ապահովված է մեզ մոտ, ես չեմ […]

Շահումյանում իրավիճակը սրված է. Հրապարակ

Թեև ոչ իշխանական ուժերն առանձնապես հետաքրքրություն չեն ցուցաբերում ՏԻՄ ընտրությունների նկատմամբ և որոշել են մանրմունր գործերով չզբաղվել ու իշխանությունը միանգամից և ամբողջական վերցնել, բայց դա չի խանգարում, որպեսզի ՏԻՄ ընտրություններն անցնեն թեժ մրցակցության պայմաններում: Վիճակը սրված է հատկապես Արմավիրի մարզի Շահումյան թ/ֆ համայնքում, թեպետ ընտրությունները դեկտեմբերի 14-ին են, բայց նախընտրական կրքերն արդեն եռում են: Այստեղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի