10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

՛՛Ինչ մտքերով անցնի, բերում են արտահերթ՛՛

՛՛Առաջին ագամ չէ, որ իշխանությունն ասում է, որ մենք պատրաստ ենք քննարկել նաև հարյուր տոկոս համամասնականի հետ կապված խնդիրրնեը: Իշխանությունը միշտ էլ պատրաստ է քննարկել ցանկացած պրոցես՛՛,-այսօր ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ խոսելով երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանի արած հայտարարությունից, թե պատրաստ են եռյակի հետ քննարկել նաև համամասնական ընտրակարգին անցնելու հարցը:  Ասուլիսի […]

ԱԺ-ում մերժված նախագիծը հաստատեց կառավարությունը

ԱԺ-ում մերժված ՛՛Անձնական տվյալների պաշտպանության մասին՛՛ օրենքի նախագիծը Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց:Հիշեցնենք, որ ԱԺ նախորդ արտահերթ նիստի ժամանակ ՛՛Անձնական տվյալների պաշտպանության մասին՛՛ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ մերժվեց:Նախագիծը ներկայացրեց Արադարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը. այն արժանացավ գործադիր հավանությանը: Նշենք, որ մեր օրենսդրությամբ՝ կարող են հանվել տվյալներ սուբյեկտի պահանջով կամ անձնական կամքով, տվյալների սուբյեկտն իրավունք ունի ծանոթանալ իր անձնական […]

Եթե բացեր կան կլրացնենք. նախարարը՝ նախկին նախարարին

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց նախագծերի փաթեթ, որի արդյունքում անվավեր պետք է ճանաչվի տասնյակ հազարավոր քաղաքացիների վարչական տուգանքները:Ըստ որոշման՝ այն քաղաքացիները, որոնք պատշաճ չեն ծանուցվել իրենց վարչական տուգանքի մասին, չեն պարտավարվում վճարել տուգանքը:Նախագիծը մեկ դրույթ ևս պարունակում է՝ վարչական իրավախախտում կատարած անձը ազատվում է վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված […]

Սպառնացել է դանակով, հափշտակել ոսկյա շղթա

Նոյեմբերի 23-ին, ժամը 15.10-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները  Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 130 հասցեի մոտից բաժին են հրավիրել 1975 թ. ծնված Ռոբերտ Խ.-ին, որը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.30-ին, Երևանի Կորյունի փողոցում իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայի մեջ անհայտ անձը դանակի սպառնալիքով հափշտակել է 7.000 դրամ […]

Որդու վրեժը լուծելու համար կինը 25 հոգու է սպանել

Աֆղանստանի բնակչուհու որդուն սպանել են նրա աչքի առաջ, ինչից հետո նա սկսել է մասնակցել կռիվներին եւ որդու մահվան վրեժը լուծելու համար ՛՛Թալիբան՛՛ շարժման 25 անդամի է սպանել, հայտնում է РИА Новости-ն: Կնոջ որդին ոստիկան է եղել եւ սպանվել է հենց մոր աչքի առաջ: Դրանից հետո կինը մտել է ՛՛Ընդդեմ թալիբների՛՛ կանացի շարժման մեջ եւ 25 […]

Քրեական գործ է հարուցվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փաստաթուղթ կեղծելու դեպքերի առթիվ

 ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուսումնասիրվել են Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքի մոտակայքում ջրատար խողովակները փոխելու հետ կապված ԶԼՄ-ների հրապարակումները (14.11.2014թ. «Հրապարակ» օրեթերթ՝ «Աշտարակի մոտ նոր ՀԵ՞Կ են կառուցում», 15.11.2014 «armlur.am» լրատվական կայք՝ «Ժանգոտված խողովակներով ջրագիծ են փոխում»):        Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքի ղեկավարն իր պաշտոնեական դիրքը ծառայության […]

Դիվերսիոն խումբը գնդակոծել է զինյալներով լի ավտոբուսը /վիդեո/

Դոնեցկում դիվերսիոն խումբը, ամենայն հավանականությամբ՝ ուկրաինացիների ուժայիններից բաղկացած, հարձակվել է զինյալներով լի ավտոբուսի վրա եւ գնդակոծել այն: զինյալներից ոմանք ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց, հայտնում է Дни.Ру-ն: Ուժայիններն անակնկալ են հարձակվել, սակայն զինյալներն ի պատասխան կրակ են բացել, եւ ուժայինները ստիպված են եղել նահանջել: 

՛՛Մարտի մեկի՛՛ յուրաքանչյուր զոհի համար հատկացվելու է մեկ դատախազ եւ մեկ քննիչ

Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի որոշմամբ’ 2008 թվականի մարտի 1-ին զոհված 10 քաղաքացիների հարազատների գործը կքննվի առանձին վարույթներով նոր դատախազների եւ քննիչների կողմից, յուրաքանչյուր զոհի համար հատկացվելու է մեկ դատախազ եւ մեկ քննիչ: Նկատենք, որ ՀՀ նախկին դատախազ, Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հայտարարել էր, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է, ինչը հերքել էր Կոստանյանը:

Փուչիկների գործով քրեական գործ է հարուցվել

 Երևանի քբբչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՛՛Չաո Բամբինո՛՛ մանկական սրճարա­նում փուչիկի պայթյունի դեպքի առթիվ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ՛՛Փուչիկների աշխարհ՛՛ կազմակերպության տնօրենը սր­ճարան է բերել 10 հատ փուչիկ, որոնք, պայմանավորվածության համաձայն, պետք է լիցքավոր­ված լինեին հելիումով: Գործը հարուցվել է Քրեական օրենսգքրի 279-րդ հոդվածի հատկանիշներով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը […]

“Սեւ մայդան” ԱՄՆ-ում. 37 նահանգներում հզոր բախումներ են /վիդեո/

ԱՄՆ-ի 37 նահանգներում հզոր բախումներ են տեղի ունենում, ցուցարարները փողոց են դուրս եկել: Ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ Ֆերգյուսոնի դատարանն արդարացրել է սպիտակամորթ Դարրեն Ուիլսոնին, ով ամռանը կրակել ու սպանել էր անզեն 18 ամյա սեւամորթ տղայի` Մայքլ Բրաունին, հաղորդում է ТАСС-ը: Ոստիկանին անմեղ ճանաչելուց հետո մի խումբ մարդիկ Ֆերգյուսոնում ցույցեր սկսեցին, որոնք վերածվեցին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի