25 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԱԺ-ում մերժված նախագիծը հաստատեց կառավարությունը

ԱԺ-ում մերժված ՛՛Անձնական տվյալների պաշտպանության մասին՛՛ օրենքի նախագիծը Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց:
Հիշեցնենք, որ ԱԺ նախորդ արտահերթ նիստի ժամանակ ՛՛Անձնական տվյալների պաշտպանության մասին՛՛ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ մերժվեց:
Նախագիծը ներկայացրեց Արադարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը. այն արժանացավ գործադիր հավանությանը:

Նշենք, որ մեր օրենսդրությամբ՝ կարող են հանվել տվյալներ սուբյեկտի պահանջով կամ անձնական կամքով, տվյալների սուբյեկտն իրավունք ունի ծանոթանալ իր անձնական տվյալներին, մշակողին խնդրել դրանք ուղղել կամ հանել, եթե լրացել է համաձայնության ժամկետը, կամ ետ է կանչվել համաձայնությունը: Այս որոշմամբ՝ երկու այլ հանգամանք էլ պետք է հավելվի այստեղ: Ետ կանչելու իրավունքի մաիսն պիտի հատուկ նշվի, ու մշակող մարմինը չպիտի որոշի դա, ու եթե որոշվում է  հետ կանչել, ապա այլևս այդ տվյալները չպիտի օգտագործել:

Պիտի հստակ ամրագրված լինի նաև, երբ սուբյեկտն իրավունք ունի պահանջելու հանել այդ տվյալները, և երբ որոնողական ցանցերից հանվում են այդ տվյալներն, ապա այն պիտի հանի նաև լրատվամիջոցը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ