17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Միասեռական հակումներով աշակերտը շոկ է առաջացրել. դասադուլ երեւանյան դպրոցում

Երևանի դպրոցներից մեկում արտառոց իրարանցում է: Դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները՝ այսօրվանից դասադուլ են հայտարարել: Այդ մասին Henaran.am-ին տեղեկացնում են դպրոցին մոտ կանգնած աղբյուրները:

Դասարանի աշակերտներից մեկը, որը այս դպրոց է տեղափոխվել ընդամենն անցած ուսումնական տարում, իր վարքագծով հասցրել է շոկային իրավիճակ առաջացնել:

՛՛Տղան բոլորին ասում է, որ ինքը աղջիկ է, որ իրեն աղջկա անունով դիմեն, թաքուն մտնում է աղջիկների հանդերձարան՝ բոլորի մոտ հանում շորերը: Տղաներին մոտենում և ամոթ է անգամ ասելը, թե ինչ է առաջարկում: Ծնողները անհանգստանում են իրենց երեխաների համար՛՛,-պատմեց մեր զրուցակիցը : 

Մեզ հասած տեղեկություններով՝ նախորդ դպրոցից տղային հեռացրել են ՛՛ոչ ադեկվատ՛՛ վարքագծի համար: Երկար ժամանակ երեխայի հետ հոգեբան է աշխատել: Հետո երբ երեխաները հարցրել են, թե ի՞նչ փոփոխություն կա տղայի մոտ, վերջինս պատասխանել է.՛՛ Ինքն էլ իմացավ, որ ես աղջիկ եմ՛՛:

Տղայի ծնողները կտրականապես հրաժարվել են նրան այլ դպրոց տեղափոխել: Տնօրենն ասել է, թե ՛՛լծակներ չունի և չի կարող աշակերտին հեռացնել՛՛:

Մի քանի օր բողոքը դասադուլով արտահայտելուց հետո՝ ծնողները մտադիր են իրենց երեխաների գործերը տեղափոխել այլ դպրոց:

Այս դեպքի հետագա ընթացքի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ