18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ծնողները խեղդել են դստերը` “ոչ իրենց մակարդակի” տղայի հետ ամուսնանալու համար /ֆոտո/

Հնդկաստանում հերթական “պատվիր համար” սպանությունն է տեղի ունեցել: Ամուսնական զույգը սպանել է իր 21-ամյա դստերը` ոչ իրենց սոցիալական դասակարգից տղայի հետ ամուսնանալու համար, հայտնում է The Daily Mail-ը:

Ոստիկանության տվյալներով` աղջկա սպանության հետ կապված է նաեւ նրա հորեղբայրը: Ընտանիքը բարկացել է` իմանալով, որ Դելիի համալսարանի ուսանողուհի 21-ամյա Բխավնա Յադավն ամուսնացել է սոցիալական այլ խավի ներկայացուցիչ, 24-ամյա Աբխիշեք Սեթի հետ:

Երիտասարդները, իմանալով, որ աղջկա ծնողները դեմ կլինեն իրենց միությանը, թաքուն ամուսնացել են: Հաջորդ օրը աղջիկը զանգել ու ասել է ծնողներին այդ մասին: Նրանք էլ առաջարկել են հանդիպել` զրուցելու համար եւ հանդիպելով աղջկան հարսանիքից երեք օր անց` խեղդամահ են արել նրան:

Ծնողները նախ ծեծել են աղջկան, ապա խեղդամահ արել եւ այրել դին:

Ոստիկանությունը ձերբակալել է ծնողներին այն բանից հետո, երբ Սեթը դիմել է նրանց եւ ասել, որ իր կինը անհետացել է:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ