Հովիկը ոտքերը դրել է նստարանին, ասել՝ պաչի. Ժամանակ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվեց Հայկ Աղամալյանի և Դավիթ Մանուկյանի գործի դատական քննությունը:
Ամբաստանյալները հանդես եկան վերջին խոսքով:
Ըստ մեղադրանքի՝ ճարտարագիտական համալսարանին կից ավագ դպրոցի սովորող, 16-ամյա Հայկ Աղամալյանը 2013 թվականի ապրիլի 9-ին Տերյան 72 շենքի հարևանությամբ մի խումբ անձանց հետ դանակի գործադրմամբ խուլիգանություն է կատարել, որի ընթացքում դանակով հարվածել է Տիգրան Հայրապետյանի կրծքավանդակին ու նրան ապօրինաբար զրկել է կյանքից:
Աղամալյանը մեղադրվում է խուլիգանական դրդումներով դիտավորյալ սպանության և զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 258 հոդվածի 4-րդ մասով:
Ագրարային համալսարանի ուսանող, 17-ամյա Դավիթ Մանուկյանը մեղադրվում է այն բանի համար, որ նույն խմբի կազմում, նույն վայրում կատարել է խուլիգանություն, ապա պարտակել է առանձնապես ծանր հանցագործության կատարման գործիք դանակը, ինչպես նաև արյան հետքերը:
Մանուկյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 334 հոդվածի 1-ին մասերով:
Դանակահարությամբ և երիտասարդի մահով ավարտված միջադեպին նախորդել են տղայական առճակատումների մի քանի դրվագներ:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: