16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ոստիկանը գնդակահարել է երեխային

ԱՄՆ-ի Քլիվլենդում ոստիկանը սպանել է խաղալիք ատրճանակով խաղացող 12-ամյա տղային:

Ոստիկանությունից ավելի ուշ պարզաբանել են, թե հաղորդագրություն են ստացել, որ երեխան խաղահրապարակում մարդկանց ուղղությամբ զենք է թափահարում, հայտնում է РИА Новости-ն:

Տղամարդը զանգահարել է փրկարար ծառայություն եւ հայտնել է, որ տղան ենթադրաբար կեղծ ատրճանակով վախեցնում է այգու անցորդներին: Ոստիկանների խոսքով՝ սպան երեխայի վրա կրակել է երկու անգամ, երբ տղան փորձել է դուրս քաշել գոտուց կեղծ ատրճանակը: Ընդ որում՝ երեխան զենք չի պահել ոստիկանների վրա, այլ պարզապես ձգվել է դեպի ատրճանակը, երբ հրամայել են բարձրացնել ձեռքերը:

Երեխան տեղափոխվել է հիվանդանոց, նրան վիրահատել են, սակայն կյանքը փրկել չի հաջողվել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ