11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Երբ Յուրի Վարդանյանի տղայի գրպանից հանեցին 109 գրամ թմրանյութ. մեղադրանք դատարանին /վիդեո/

՛՛Շանթ Հարությունյան և ընկերներ՛՛ գործով Ավետիս Ավետիսյանի մայրը Լուսյա Մարտիրոսյանը այսօր կրկին անգամ հիասթափվելու առիթ ունեցավ: Մկրտիչ Հովհաննիսյանի ծնողներն էլ մտածում էին, թե որդին, ով առողջական խնդիրներ ունի ազատ կարձակվի: Հայկ Հարությունյանի մայրը զայրույթը չէր թաքցնում դատավճիռը լսելուց հետո: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ փետրվարի 2-ին, հրապարակեց Նոյեմբերի 5-ի գործով վճիռը, որով անփոփոխ թողեց առաջին […]

Մահափորձ` Էրդողանի դե՞մ

Նախօրեի գիշերը երկու պայթյուն է որոտացել Չանքայա պողոտայի մերձակայքում, որտեղով պետք է անցներ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տեղափոխող և ուղեկցող ավտոշարասյունը, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը` հղում անելով “Միլլիյեթ” պարբերականին: Պայթյունները տեղի են ունեցել ճանապարհամերձ մի շենքի այգում:  Ոստիկանական ուժերն իսկույն շրջափակել են պայթյունի վայրը և ողջ տեղանքով իրականացրել անվտանգության հատուկ գործողություններ: Որոնման արդյունքում նշյալ […]

Սա ՀՀ արդարադատությունը չէ. քաղաքացի Րաֆֆի Հովհաննիսյանի բողոքի ձևը/վիդեո/

Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվեց “Շանթ Հարությունյան եւ ընկերներ” քրեական գործի շրջանակներում բողոքարկման վճիռը: Դատավորը մերժեց բողոքարկումը` բոլոր ամբաստանյալների նկատմամբ պատժաչափերը մնացին նույնը: Դատին ներկա էր նաեւ “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Վճիռը ընթերցելիս Հովհաննիսյանը կանգնած էր մեջքով դեպի դատարանը: Վճռի ընթերցումից հետո ամբաստանյալների հարազատները աղմուկ բարձրացրեցին, դատավորը խնդրեց հարգել Հայաստանի “գերբը”: “Միայն ոչ […]

՛՛Մուտիլովշիկների համար մուտքն Արցախ արգելված է՛՛

՛՛Նորմալ քաղաքացիների՛՛ համար Արցախ մուտքը ազատ է, մինչդեռ ՛՛մուտիլովշիկների՛՛ համար արգելված է: Նման գնահատական այսօր Ազգային ժողովում լրագրողներին հետ զրույցում տվեց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը՝ խոսելով Բերձորում կատարված դեպքերից:   Ծնունդով արցախցի Համլետ Հարությունյանը հրաժարվեց մեկնաբանել կատարվածը, քանի որ տեղյակ չի՝ խոսքն ինչի մասին է: Ասաց` երկրում չի եղել: ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանը պահանջեց չխանգարել […]

Վարչապետը չի կարողացել զսպել արցունքները /վիդեո/

 “Իսլամական հանրապետություն” ահաբեկչական խմբավորումը մահապատժի է ենթարկել ճապոնացի պատանդին` լրագրող Կենդզի Գոտոյին, որին գերի էին վերցրել 2014-ի վերջին, հայտնում է BBC-ն: Տեսանյութում երեւում է, որ նախքան պատանդին գլխատելը` զինյալն ասում է. “Դուք, ինչպես ձեր աջակիցները, մի բան պետք է հասկանաք` արդեն պարտված պատերազմի մեջ մտնելու ձեր որոշման հետեւանքով ոչ միայն Կենդզին կմահանա, այլեւ մահը կլինի […]

“Սլեպոյին բռնել եք, դե սատկացրեք”

”Հատուկ մշակված օպերացիա էր, որի նպատակն էր սադրել բախում, որ հետո կարողանային ազատություն տալ իրենց ձեռքերին  ու կարողանային մարդկանց ծեծ ու ջարդի ենթարկել”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` անդրադառնալով հունվարի 31-ին դեպի Արցախ ավտոերթի ժամանակ “Նախախորհրդարանի” անդամների հետ տեղի ունեցած միջադեպին` ասաց հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը: Ավետիսյանը տեղի ունեցածը որակեց, որպես “նախապես մշակված ահաբեկչական գործողություն”: […]

Ծեծում են կանանց, երեխաներին, ծերերին. Բաքվում զվարճանում են

Ադրբեջանական բոլոր կայքերն անդրադարձել են հունվարի 31-ին ավտոերթով Արցախ այցելող ՛՛Նախախորհրդարանի՛՛ անդամների հետ տեղի ունեցած միջադեպին: Հիշեցնենք, “Նախախորհրդարանը” հայտարարություն էր տարածել, ըստ որի` ոստիկանները հարձակվել են ՛՛100-ամյակը առանց ռեժիմի՛՛ ավտոերթի մասնակիցների վրա ու ծեծի ենթարկել նրանց: Ադրբեջանական կայքերը ամենայն մանրամասնությամբ նկարագրել են դեպքի մանրամասները` հղում անելով հայկական մի շարք կայքերի եւ իրենց կողմից մեկնաբանություններ ավելացնելով: […]

Բնակարանում աղմուկ է լսվել. հայտանբերվել է դի

Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Աջափնյակի բնակիչ, 1946 թվականի ծնված Արշավիր Բարսամյանի սպանության դեպքի առթիվ։Հունվարի 31-ի առավոտյան ահազանգ է ստացվել՝ Ֆուչիկի 24 շենքի բնակարաններից մեկից աղմուկի ձայներ լսվելու մասին։ Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողները և բնակարանում հայտնաբերել Բարսամյանի դին և ևս […]

՛՛Մարդկանց բառի բուն իմաստով քացու տակ էին առնում՛՛ /ֆոտո/

”Նախախորհրդարանը՛՛ ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է ներկայացրել այսօրվա դեպքից: Հիշեցնենք,ըստ իրենց տարածած հաղորդագրության՝ ոստիկաններն այսօր ծեծի են ենթարկել ավտոերթով Արցախ այցելող ՛՛Նախախորհրդարանի՛՛ անդամներին:  Նրանց ֆեյսբուքյան էջում լուսանկարների ներքո գրված է.  ՛՛Թե ինչպես էին հատուկ ջոկատայինները ծեծ ու ջարդի ենթարկում այսօրվա Արցախի ավտոերթի մասնակիցներին: Բոլոր տեսախցիկները ջարդելուց հետո նրանք վստահ գրոհեցին ՛՛100-ամյակը առանց ռեժիմի՛՛ ավտոերթի մասնակիցներին: Մարդկանց […]

Ինչո՞ւ էին փակել Գյումրու գլխավոր մայրուղին

Ժուռնալիստների ՛՛Ասպարեզ՛՛ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի խոսքով՝ Գյումրիում այս օրերին խաղաղ է, մարդկանց միայն անհանգստացնում է այն, որ սպանությանը հաջորդած օրերի ցույցերի մասնակիցներին հրավիրում են ոստիկանություն: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Սակայն, ըստ նրա, գյումրեցիները գոհ չեն նախաքննության ընթացքից: ՛՛Իմ տպավորությունն այն է, որ մարդկանցից ոչ մեկն էլ բավարարված չէ, բավարարվելու բան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի