11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Զինվորին գտել են կախված

29.01.2015թ., ժամը 06:35-ի սահմաններում Երևան քաղաքում տեղակայված N ուսումնական զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող, Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Դեպքի առթիվ կատարվում է նախնական քննություն, տեղեկացնում են Պ նախարարությունից: 

Ռուսն ավելի դաժան ձևով կպատժի. Ս. Սարոյան /վիդեո/

 ՛՛Ինձ թվում է՝ այսօր ազատամարտիկները միասնական կլինեն,  մեր ազգը միշտ էլ նեղության ժամանակ իրար հետ լավ ա լինում, հենց գործերներս լավ ա լինում, սկսում ենք իմ ու քո անել՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը: ՛՛ ՛՛Աստված չանի, որ վատ լինի, իհարկե՛՛,-նկատեց նա: Ինչ վերաբերում է Գյումրիի դեպքերին, ապա Սարոյանը հնարավոր […]

Ինչու է ԿԲ աշխատակիցը սպանել գործընկերներին ու ինքնասպան եղել /ֆոտո/

Նախօրեին Ռուսաստանի Կենտրոնական բանկի Բլոգովեշչենսկի մասնաճյուղի աշխատակիցը սպանել էր երեք գործընկերներին, ապա ինքնասպան եղել: Վլադիմիր Լյովկինը աշխատանքի էր եկել պայթուցիկով ու ատրճանակով, նախ սպանել էր երեք գործընկերներին, ապա պայթեցրել ինքն իրեն: Քննության տվյլաներով` սպանության պատճառը Լյովկինի ունեցած աշխատանքային խնդիրներն են: “Интерфакс”-ի աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ 55-ամյա Լյովկինի նկատմամբ վերջին շրջանում աշխատավայրում վատ արարքներ են […]

Մենք կանչում ենք, որ կազմակերպիչներին ի հայտ բերենք. Վ. Գասպարյան /վիդեո/

՛՛Շատ ճիշտ են անում, որ Գյումրիի ցուցարարներին կանչում են ոստիկանություն, չի կարող այնպես լինել, որ մարդիկ մարդկանց տրամադրեն նման երևույթները ու անպատիժ մնան կազմակերպիչները՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են ոստիկանություն հրավիրվում Գյումրիի ցուցարարները: Ոստիկանապետը նշեց, որ այցելել են ցուցարարների տներ, քանի որ չի կարելի անպատիժ թողնել այն, […]

Իսլամիստները հարձակվել են հյուրանոցի վրա. կան զոհեր /վիդեո/

Իսլամիստ-գրոհայինները հարձակվել են Լիբանանի մայրաքաղաքի հյուրանոցներից մեկի վրա, որտեղ հիմնականում կանգ են առնում արտասահմանցիները: Չճշտված տվյալներով` 3-ից 8 մարդ է մահացել հարձակման արդյունքում, կա 12 վիրավոր, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Հայտնի է դարձել, որ մի քանի զինված անձինք ներխուժել են Տրիպոլիի “Կորինտիա” հյուրանոց եւ հենց նախասրահում կրակ են բացել: Ապա, որոշ տեղեկությունների համաձայն, զինյալներն […]

Վլադիմիր Գասպարյանը չի տեսել ու չի էլ ուզում տեսնել Պերմյակովին /վիդեո/

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Գյումրիի դեպքերին, ասաց, որ հայ իրավապահ մարմինների վրա ռուսական կողմից էչ մի ճնշում էլ չկա: Նա հորդորեց նախաքննության ընթացքում ենթադրություններով չխոսել, սխալ տեղեկատվություն չմատուցել հանրությանը, քանի որ դա էլ է հակասում գործի քննությանը: ՛՛Պետք է սպասել քննչական խմբի աշխատանքին, տրվող տեղեկատվությանը, չընկնենք բամբասանքների հետևից: Դա […]

Մինվոդիի սպանությունը Գյումրիի դեպքերի հետ կապ չունի. ՌԴ ոստիկանությունը հայտնել է պատճառը

Ռուսաստանի Միներալնիե Վոդի քաղաքի սրճարաններից մեկում օրեր առաջ վիճաբանություն էր տեղի ունեցել զինվորականների ու քաղաքացիների միջեւ, որի արդյունքում զինվորականներից մեկը սպանվել էր: ՌԴ ոստիկանությունից հայտնել են, որ կռվի ու սպանության պատճառ է դարձել վիճողների հարբած լինելը, հայտնում է Интерфакс-ը: “Կոնֆլիկտի պատճառը եղել է ալկոհոլի չարաշահումը: Կոնֆլիկտի բոլոր մասնակիցները ձերբակալված են”,- հայտնել են ոստիկանությունից: Զինվորական Դմիտրի […]

Տասնյակ վիրավորներ ու հարյուրավոր ձերբակալվածներ. Կոսովոյում մասսայական ցույցեր են /վիդեո/

Կոսովոյի մայրաքաղաքում նախօերին մասսայական անկարգություններ են տեղի ունեցել, որոնց արդյունքում կան տասնյակ վիրավորներ, հարյուրից ավելի մարդ է ձերբակալվել: Ցուցարարները քարերով ու այրվող շշերով հարվածել են ոստիկաններին,  56 ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է Press.tv-ն: Կոսովոյի մայրաքաղաքում տեղի ունեցած ցույցերին մոտ 2 000 հոգի է մասնակցել, նրանք պահանջել են Կոսովոյի կառավարության սերբ նախարար Ալեքսանդր Յաբլոնովիչի հրաժարականը: Մարդկանց […]

Վանոյի անունը ջնջել չի լինի. Իրավունք

՛՛Իրավունք՛՛ թերթը գրում է. Թեեւ վաղուց որևէ լուր չկա միջազգային հետախուզման մեջ գտնվող Վանո Սիրադեղյանից , այնուամենայնիվ ժամանակ առ ժամանակ նրա անունն ի հայտ է գալիս տարատեսակ քաղաքականամերձ պատմություններում: Որոշ քաղաքական գործիչներ լալահառաչ շնորհավորանքներ են հրապարակում նրա ծննդյան օրվա կապակցությամբ, ժամանակ առ ժամանակ էլ ինչ-ինչ ստորագրահավաքներ են կազմակերպում ՝ Վանոյին հայրենիք վերադարձնելու կամ նրա նկատմամբ […]

“ԻՊ”-ը Իրաքում հայկական եկեղեցի է հրկիզել

“Իսլամական հանրապետություն” ահաբեկչական խմբավորման զինյալները Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքում հայկական եկեղեցի են հրկիզել, գրում է Horizon Weekly-ն: Հրկիզվել է հայկական նոր եկեղեցին: Պարբերականը հայտնում է նաեւ, որ այս լուրն արդեն հաստատվել է Իրաքի հայկական թեմի կողմից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի