11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ժիրայր Սեֆիլյանը և երթի բոլոր մասնակիցները ստացել են մարմնական վնասվածքներ

“Նախախորհրդարանից” հայտարարություն են տարածել այսօրվա ծեծի հետ կապված, որտեղ հայտնում են՝ Բերձոր չհասած ոստիկանական մեքենաներով անհայտ անձիք հարձակվել են ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի են ենթարկել, կոտրել բոլոր մեքենաները և դրոշները: ” Վիրավորվել է “Նոյան Տապան”-ի լրագրողը, նրան տեղափոխել են հիվանդանոց: Ժիրայր Սեֆիլյանը և երթի բոլոր մասնակիցները ստացել են մարմնական վնասվածքներ:

Ծեծի են ենթարկվել Հիմնադիր խորհրդարանի անդամները

Նախախորհրդարանից տեղեկացնում են, որ Բերձորում անհայտ անձինք ծեծի են ենթարկվել մի խումբ մարդիկ, որոնց մեջ է նաև Քերոփ Ղազարյանը, Մխիթար Ավետիսյանը, որոնց մեջ կային նաև ազատամարտիկներ, ովքեր պետք է դիմավորեյին Երևանից-Արցախ ավտոերթով մեկնող մեքենաներին։   

Մութ բաներ կան տակը. Կարապետյանը՝ Գյումրու դեպքերից /վիդեո/

՛՛Ամեն ինչ չի պարզաբանված, մեկ հոգի չէր կարող այդքանն անել, ապացույցներ թողնել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը՝ խոսելով Գյումրու դեպքերից: Ըստ նրա՝ բոլորի համար պետք է դաս լինի, որ պետք է ոչ թե ռուսամետ կամ արևմտամետ լինել, այլ հայամետ: ՛՛Մեզանից պետք է վախենան, բայց ես դեռ չեմ տեսել հակաքայլ՛՛,-նկատեց նա: Կարապետյանը […]

Զինվորի սպանության գործով ձերբակալվածներից մեկը գեներալի որդի է. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛-ի տեղեկություններով՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված Հայկազ Բարսեղյանի հորը` Արկադ Բարսեղյանին այցելած քննիչներից մեկը հայտնել է, որ քրեական գործով ձերբակալված 4 անձանցից մեկը ինչ-որ գնդապետի որդի է: Սպանված զինվորի հարազատները թերթի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել են: ՛՛Մենք առայժմ չգիտենք, թե ով է գնդապետի որդին, բայց ով էլ լինի, այս գործը չի կարելի […]

՛՛Դատապարտյալների հիվանդանոց՛՛-ը թաքցնում է մահերը. Հրապարակ

՛՛Դատապարտյալների հիվանդանոց՛՛ քրեակատարողական հիմնարկում բարի ավանդույթ կար՝ հրապարակել ազատազրկված անձանց մահվան փաստերը, եթե դրանցով հետաքրքրվողներ կային: Վերջերս, սակայն, հակառակ միտումն է նկատվում: Անցյալ շաբաթ, հունվարի 23-27-ն ընկած ժամանակահատվածում, այս հիվանդանոցում 3 մահ է գրանցվել: 4 օրում երեք մահն արտառոց ցուցանիշ է, որը վկայում է դատապարտյալների նկատմամբ վատ վերաբերմունքի, բուժսպասարկման անբավարար որակի մասին: Տեղեկությունը հերքել է […]

Պերմյակովից վերցվել են արյան և մեզի փորձանմուշներ 10 օր անց. 168 ժամ

ՀՀ քննչական կոմիտեից պատասխանելով ՛՛168 ժամի՛՛ թղթակցի գրավոր հարցմանը՝ հայտնել են, որ Վալերի Պերմյակովից 2015թ. հունվարի 21-ին վերցվել են արյան և մեզի փորձանմուշներ, որոնց նկատմամբ նշանակվել են փորձաքննություններ: Ընդհանրապես արյան և մեզի փորձանմուշներով տոքսիկաքիմիական փորձաքննության արդյունքում հնարավոր է պատասխանել նաև հարցերին՝ արդյոք դրանցում ալկոհոլի կամ թմրանյութի առկայություն կա՞, թե՞ ոչ, եթե՝ այո, ի՞նչ քանակությամբ, արդյոք […]

Ոստիկանությունը կոչ է անում Գյումրիի ցուցարարների նկատմամբ ՛՛իրականացված՛՛ բռնության մասին փաստեր ներկայացնել

Վերջին օրերին որոշ անձինք և լրատվամիջոցներ լուրեր են տարածում, իբր Գյումրիի ողբերգական դեպքին հաջորդած բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած հասարակական կարգի խախտման և ոստիկաններին մարմնական վնասվածք հասցնելու կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում տարբեր անձինք, այդ թվում` անչափահասներ, անօրինական տարվում են ոստիկանության տարածքային բաժիններ, որտեղ նրանց նկատմամբ իբր նաև բռնություն է կիրառվում: Միևնույն ժամանակ, այդպես էլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի