18 Մայիսի, Saturday, 2024
KFC

“Սլեպոյին բռնել եք, դե սատկացրեք”

”Հատուկ մշակված օպերացիա էր, որի նպատակն էր սադրել բախում, որ հետո կարողանային ազատություն տալ իրենց ձեռքերին  ու կարողանային մարդկանց ծեծ ու ջարդի ենթարկել”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` անդրադառնալով հունվարի 31-ին դեպի Արցախ ավտոերթի ժամանակ “Նախախորհրդարանի” անդամների հետ տեղի ունեցած միջադեպին` ասաց հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը:

Ավետիսյանը տեղի ունեցածը որակեց, որպես “նախապես մշակված ահաբեկչական գործողություն”: Նա նշեց, որ դեպքի վայրում նկարահանումներ էր իրականացնում Արցախի հեռուստաընկերության նկարահանող խումբը, ինչպես նաև օգտագործվել է անօդաչու սարք, որը ընթացքում ընկել է:

’’ Ենիգոմշյանի նկատմամբ հատուկ պլան էր մշակված, որ տանեն ու դաժանաբար ծեծի ենթարկեն, սակայն սխալմամբ հայտնի ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի հետ առևանգել էին Ալեքին շատ նման մեկին, հետո այդ մարդուն բաց են թողել: Պավլիկ Մանուկյանը, որը նույնպես դաժան ծեծի է ենթարկվել` լսել է, թե ինչպես է հարց հնչում.

’’ Սլեպոյին բռնել եք, դե սատկացրեք’’: Ենիգոմշյանը նույնպես տուժել է` մեքենայի ապակին կոտրելու ժամանակ’’,-նշեց Ավետիսյանը:

Ավետիսյանը նկատեց, որ նույնիսկ դիպուկահարներ են կանգնել ճանապարհի երկայնքով.’’ Մենք մոտեցանք կարգախմբին` պարոն Սեֆիլյանը մոտեցավ: Ես նույնպես իջա իրենց հետ միասին և մոտեցանք ոստիկանական պատնեշին: Երբ հասկացանք, որ ուզում են բախում սադրել, փորձեցինք ետ տալ ավտոշարասյունը, սակայն իրենք անցան պլան “բ”-ին: Այս պրոցեսում իրենք կարողացան իրենց օպերացիան գլուխ բերել, ինչպես դա նախապես պլանավորված էր’’:

Վարուժան Ավետիսյանի դիտարկմամբ` տեղի ունեցածը քայլ էր Հայաստան-Արցախ հարաբերություններում լարվածություն մտցնելու ուղղությամբ.

’’Արցախաբնակ հայությունը կրկնակի կեղեքված ու կրկնակի գաղութացված է: Արցախցիները մեզ սպասում էին: Մեր նպատակին մենք առավել քան հասել ենք, քանի որ նրանք իմացան այս բոլորի մասին’’:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ