25 Մայիսի, Saturday, 2024
KFC

Վարչապետը չի կարողացել զսպել արցունքները /վիդեո/

 “Իսլամական հանրապետություն” ահաբեկչական խմբավորումը մահապատժի է ենթարկել ճապոնացի պատանդին` լրագրող Կենդզի Գոտոյին, որին գերի էին վերցրել 2014-ի վերջին, հայտնում է BBC-ն:

Տեսանյութում երեւում է, որ նախքան պատանդին գլխատելը` զինյալն ասում է. “Դուք, ինչպես ձեր աջակիցները, մի բան պետք է հասկանաք` արդեն պարտված պատերազմի մեջ մտնելու ձեր որոշման հետեւանքով ոչ միայն Կենդզին կմահանա, այլեւ մահը կլինի ամենուր, որտեղ կլինեն ձեր մարդիկ”:

 Ճապոնիայի վարչապետ Սինդձո Աբեն, մեկնաբանելով լրագրողի գլխատման լուրը, ասել է, որ ինքը, իմանալով դա, չի կարողացել զսպել արցունքները: Սակայն չնայած նրան, որ Ճապոնիան երկու քաղաքացի կորցրեց, իրենք չեն դադարի աջակցել այն երկրներին, որոնք պայքարում են ԻՊ-ի դեմ, հայտնում է Газета.ru-ն:

“Ես սարսափելի զայրույթ եմ ապրում ու ատելություն եմ ապրում նման անմարդկային քայլի համար: Տոկիոն ամեն ինչ կանի, որպեսզի մեր երկու քաղաքացուն գլխատած անձինք միջազգային պատասխանատվության ենթարկվեն”,- ասել է վարչապետը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ