21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Երբ Յուրի Վարդանյանի տղայի գրպանից հանեցին 109 գրամ թմրանյութ. մեղադրանք դատարանին /վիդեո/

՛՛Շանթ Հարությունյան և ընկերներ՛՛ գործով Ավետիս Ավետիսյանի մայրը Լուսյա Մարտիրոսյանը այսօր կրկին անգամ հիասթափվելու առիթ ունեցավ: Մկրտիչ Հովհաննիսյանի ծնողներն էլ մտածում էին, թե որդին, ով առողջական խնդիրներ ունի ազատ կարձակվի: Հայկ Հարությունյանի մայրը զայրույթը չէր թաքցնում դատավճիռը լսելուց հետո:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ փետրվարի 2-ին, հրապարակեց Նոյեմբերի 5-ի գործով վճիռը, որով անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը։

՛՛Այ երկրում արդարություն չկա, երբ Յուրի Վարդանյանի տղայի գրպանից հանեցին 109 գրամ թմրանյութը ու ինքը ասեց ում համար է բերել՝ ազատ արձակվեց, իսկ իմ տղայի վրայից անգամ կես տարին չհանեցին՛՛,-մեզ հետ զրույցում ասաց Հայկ Հարությունյանի մայրը՝ Լաուրա Պետրոսյանը :

Հիշեցնենք, որ ՛՛Ցեղակրոն՛՛ կուսակցության  առաջնորդ  Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով ՛՛Անոնիմուսների երթ՛՛ էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու։

Հիշեցնենք նաև, որ 2014թ. հոկտեմբերի 17-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Նոյեմբերի 5-ի գործով 13 ամբաստանյալներին դատապարտել էր 1-7 տարվա ազատազրկման իսկ Միսակ Առաքելյանի նկատմամբ տուգանք  էր նշանակել։

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ