14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հեպատիտով հիվանդ թմրամոլը մանկապարտեզում խոհարար է աշխատել

Ռուսաստանի Զյաբլիկովո շրջանի ոստիկանները ձերբակալել են ամուսնական երիտասարդ զույգի, ովքեր իրենց տանը թմրամոլների որջ էին սարքել: Ընդ որում, թմրամոլ-ամուսինները նորածին երեխա են ունեցել: Պարզվել է նաեւ, որ 30-ամյա ամուսինը, ով բացի թմրամոլ լինելուց, հիվանդ է հեպատիտով, աշխատել է մանկապարտեզում՝ իբրև խոհարար: Մարզի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ամուսինների նկատմամբ, ստուգումներ են իրականացվում նաեւ վերոնշյալ մանկապարտեզում:

Նստել են հրապարակում. խառնաշփոթ ու սպառնալիք /վիդեո, ֆոտո/

«Ոչ թալանին» երթի մասնակիցները մոտ 20 րոպե նստացույց իրականացրին Հանրապետության հրապարակում: Նրանք փակել էին փողոցը ու նստել գետնին: Րոպեներ անց նրանք շարունակեցին երթը, արարքը որակելով, որպես սպառնալիք: «Պատրաստ ենք ցանկացած քայլի, ծայրահեղ քայլերի կգնանք, որովհետև մեզ սաղ-սաղ թաղում են»,-ասաց երթի մասնակիցներից մեկը: Մանրամասները` քիչ անց տեսանյութում:

Անի Զախարյանը վրդովեց.միջադեպ/վիդեո/

Ինչպես տեղեկացնում է Henaran.am-ի թղթակիցը Ազատության հրապարակից, քիչ առաջ մի փոքրիկ միջադեպ է տեղի ունեցել:«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության առաջնորդ Անի Զախարյանը «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներից պահանջել է ձայնի իրավունք: Նրան բացատրել են, որ այսօր ելույթներ նախատեսված չեն , սակայն վերջինս չի համաձայնել ու պնդել է, որ դա ճիշտ չէ: Հիշեցնենք, որ այս պահին Ազատության հրապարակից […]

Ոստիկանությունը թաքցրել է

ՀՀ ոստիկանության շտաբում կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ 2014 թվականի դեկտեմբերի 25-ին քաղաքացի Ջուլիետա Մ.-ն ահազանգել է ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ անհայտ անձը կոտրել է ՍՊ ընկերությանը պատկանող կրպակի ահազանգման համակարգի լուսային ազդանշանի սարքը, սակայն ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները, սահմանված կարգով նշված դեպքը չեն հաշվառել հանցագործությունների գրանցամատյանում, այլ ահազանգի վերաբերյալ նախապատրաստված […]

Անսպասելի արդյունք. մեկ-մեկ քննելու են

Կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 24-րդ նիստը Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 24-րդ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Մինչ նիստը սկսելը, խորհրդի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են կյանքից հեռացած հոգաբարձուների խորհրդի անդամ Էդուարդո Սեֆերյանի հիշատակը (Արգենտինայից): Նիստի օրակարգը հաստատելուց […]

«Հետքը մարմնիս վրա ա. սեղմում էր դաժանաբար …» /վիդեո/

Այսօր ՀՀ նախագահի նստավայրի դիմաց կրկին հավաքվել էին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները: Այս անգամ նրանք նախագահից պահանջում են ոչ միայն բացահայտել ու պատժել իրենց որդիների մահվան մեղավորներին, այլ նաև այն ոստիկաններին, ովքեր օրերս նախագահականի մոտ բռնություն են կիրառել իրենց նկատմամբ: Մայրերը եկել էին դատապարտող պաստառներով: Նրանց բողոքին միացան մի քանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նկատենք, […]

Պիտի պատժվեն

«Ես նման լիազորություններ չունեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին, թե չի պատրաստվում դիմել իշխանություններին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա որդու հետ կապված միջադեպի վերաբերյալ։ «Հարցերը, որոնք ես բարձրաձայնում եմ իմ գրությամբ, դուք տեղյակ եք: Ես ստացել եմ տուժողի ծնողների դիմումը և հարցեր եմ ուղղել իրավապահ համակարգին, իսկ ձեր […]

… կմնանք մթության մեջ

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքն էլ մտահոգված էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացմամբ և այդ հարցով գրություն է ուղարկել ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին՝ ներկայացնելով իրոք անհանգստացնող դրույթներ։ «Ըստ օրենքի` կա գործընթաց, որ պետք է լինի հանրային քննարկում: Ես պարոն Նազարյանին հարց եմ ուղղել, թե ի՞նչ ֆորմատով է դա լինելու, ո՞ր […]

Երեխաների մարմնավաճառության և պոռնոգրաֆիայի հարցերով ՄԱԿ-ի Հատուկ զեկուցողի կոչը իշխանություններին

Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և երեխաների պոռնոգրաֆիայի հարցերով ՄԱԿ-ի Հատուկ զեկուցող տիկին Մոդ դե Բյոր-Բուքիքիոն կոչ է անում Հայաստանի կառավարությանը ավելի մեծ ուշադրություն դարձնել երեխաների հանդեպ բռնության դեպքերին: Չնայած՝ երեխաների սեռական շահագործման դեպքերի թիվը ցածր է` համաձայն պաշտոնական տվյալների, սակայն մարդու իրավունքների փորձագետը մատնանշել է երեխանպաստ գործունեության շրջանակներում դեպքերի բացահայտման և հաղորդման մեխանիզմների բաց և կոչ […]

Որ մարզերում են ամենաակտիվ քաղաքացիները

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկմանը տեղեկացրեց, որ մարզային գրասենյակներից ամենաակտիվը դիմումների առումով Գյումրունն է:  Երկրորդ տեղում Կապանն է: <<Դա չի նշանակում է, որ Շիրակի մարզում խնդիրներն ավելի շատ են, դա նշանակում է, որ Շիրակի մարզում իրավագիտակցությունն ավելի բարձր է, և ակտիվ քաղաքացիների քանակն, իմ կարծիքով, շատ ավլի շատ է>>,-նշեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի