17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Գիշերօթիկներում երեխաներին ծեծո՞ւմ են

«Մանրամասն մեր եզրակացություններում ներկայացված են, և եթե ունեք ցանկություն տեղեկանալու, ես պատրաստ եմ նախարարության եզրակացության վերաբերյալ փաստաթուղթը տրամադրել լրատվամիջոցներին» ,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն՝ անդրադառնալով ՄԻՊ-ի զեկույցում նշված հայտարարությանը, թե գիշերօթիկ դպրոցներում երեխաներին ճնշում են, իսկ սնունդն ու դեղորայքը չեն համապատասխանում սահմանված չափանիշներին:  

Հարցին, թե կան նման դեպքեր, նա պատասխանեց. «Ամեն դեպքում որևէ խնդիր բացառել չի կարելի է, որ կա: Դուք շատ լավ գիտեք՝ մեր ընտանիքներում նույնպես կա խնդիր, ընտանիքներում յուրաքանչյուրի, և երեխաների խնամքի ու դաստիարակության հետ կապված հարցերը չի կարելի ներկայացնել այն ձևաչափով, որ դա հատկապես ուղղված է երեխաների իրավունքների ոտնահարմանը և այլն: Բայց բնականաբար, եթե խնդիրներ կան, և այո, մենք էլ ենք տեղյակ, պետք է դրան համակարգային լուծումներ տալ և ոչ թե հատվածական» :

Արտեմ Ասատրյանը տեղեկացրեց, որ մշակվել է մոնիթորինգ, գործող գնահատման համակարգ, և ներկայումս իրականացվում են բոլոր հաստատությունների մոնիթորինգ:

Ինչ վերաբերում է ժամանակավոր կացարաններում տիրող իրավիճակին, որտեղ ըստ որոշ ՀԿ-ների տեղեկատվության` ոտնահարվում են կանանց իրավունքները, նախարարն ասաց, որ այդ խնդրից տեղյակ չէ: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ