16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Սեյրան Օհանյանի կինը մտնում է դատարան

Հայաստանի պաշտպանության նախարարի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի փաստաբան Կարեն Մեջլումյանը դիմել է դատարան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փաստաբանը: Հայցվորը պահանջում է «Հրապարակ» օրաթերթից հերքում տալ և ներողություն խնդրել զրպարտելու համար։

Փաստաբանն ասաց, որ թերթը մայիսի քսանմեկին հրապարակել է «Հանրությունն ուզում է իմանալ» վերտառությամբ հոդված, որտեղ գրված է, թե Ռուզաննա Խաչատրյանը, վարելով ընկերոջ մեքենան, վթարի է ենթարկվել, որի արդյունքում մարդ է մահացել։ «Սա ակնհայտ սուտ  է»,-նշեց նա։

Փաստաբանն ընդգծեց, որ կայքը, որին «Հրապարակ»-ը հղում է արել, ֆեյք է, ստեղծվել է ընդամենը 1.5 ամիս առաջ։ Խոսքը hzham.am կայքի մասին է: «Այդ կայքն օրական մի քանի անգամ զրպարտող, վիրավորական ու հայհոյախառը նյութ է հրապարակվում Ռուզաննա Խաչատրյանի ու նրա ամուսնու մասին»,-ասաց Մեջլումյանը՝ հավելելով, որ նման վթար իսկապես տեղի է ունեցել, բայց այդ գործով դատապարտվել է Աննա անունով մի մարդ։

«Դատավճիռը եղել է 2013թ. ապրիլին։ Մենք այս կայքի դեմ էլ ենք հայցադիմում պատրաստել ու դիմելու ենք դատարան»,- ավելացրեց նա։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ