14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Անվտանգության երաշխավորի հարցը. վարչապետը կարող է

«Մենք դեռևս շարունակում ենք աշխատել այդ մոդելի վրա: Ասել, որ վերջնականապես փարատված են բոլոր հույսերը, կարծում եմ, ճիշտ չի լինի»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանն՝ ի պատասխան հարցին, թե նախագահ Սերժ Սարգսյանը մտահոգություն էր հայտնել խորհրդարանական կառավարման ձևին անցնելու վերաբերյալ, ինչը փարատեց նրա մտահոգությունը, որ որոշում կայացվեց […]

Վտանգավոր է դառնում. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Թերթի տեղեկություններով մայիսի 2-ին Գորիսի Սղդի Գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով առաջիկայում կհարցաքննվեն նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, նրա որդին՝ Տիգրան Խաչատրյանը և վերջինիս ընկերները: Ընդհանուր առմամբ հարցաքննվելու է շուրջ երկու տասնյակ անձ: Ըստ նույն աղբյուրների, վերը նշված անձանց արդեն իսկ ծանուցագրեր են ուղարկվել, որպիսի ներկայանան վարույթն իրականացնող […]

Ինքնամաքրում

«ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությանը ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը հայտարարեց, թե հաշվետու տարում հանցագործությունների թիվը նվազել է 788-ով: Ըստ նրա՝ 18 դեպքով նվազել են հանցավոր խմբերի և 29 դեպքով անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների թիվը: «Մոտ երեք անգամ՝ 156-ից 61-ով կրճատվել է հասարական վայրերում կատարվող հանցագործությունները: Հանրապետությունում 4,4%-ով կամ 501-ով նվազել է նաև […]

Պոռնկության դրդելու համար

48-ամյա Հերմինեն ամբաստանյալի աթոռին է պոռնկության դրդելու մեղադրանքով: Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, նրանք մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հանցագործություն կատարելու համար: Համաձայն մեղադրական եզրակացության, նա սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանը տրամադրել է Նունեին` այնտեղ պոռնկությամբ զբաղվելու և դրանից ստացած եկամուտը միմյանց միջև հավասարաչափ բաշխելու համար: 2009-2010 թվականներին […]

Ծեծել են շտապօգնության բժշկին

Շտապօգնության Նոր Հաճնի պատասախանատու բժիշկը ծեծի է ենթարկվել՝ ստանալով վնասվածքներ դեմքի շրջանում: Henaran.am-ի տեղեկություններով՝ մայիսի 21-ին, ժ.23.00-ի սահմաններում, բժիշկը կանչով մեկնել է Նոր Հաճն քաղաքի, Տոռոզյան փողոցի մի բնակարան, որտեղ քաղաքացուն հայտնել է մոր մահվան մասին, վերջինս բռունցքով հարվածել է նրան՝  պատճառելով վնասվածքներ դեմքի շրջանում: Բժշկին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է քննություն:

Թա՞նկ հաճույք է

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն այսօր բյուջեի կատարողականի հաշվետվության ներկայացմանը նշեց, որ որքանով ինքն է նկատում, գիշերային ժամերին բնակարաններից գողության դեպքերի թվի աճ կա: Նա հետաքրքրվեց, թե արդյոք թանկ հաճույք է գիշերային հերթափոխությունը: <<Թանկի և էժանի խնդիր չկա, շահագրոծվող տրանսպորտային միջոցների, վառելիքի խմբաքանակի ապահովման հարցն է>>,-ասաց ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: Նա հավելեց, որ իրենց […]

Թմրամիջոց է հայտնաբերվել

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Երևանի Ն. Տիգրանյան փողոցից, թմրամիջոց պահելու և գործածելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Արտաշես Խ.-ին և 1996 թ. ծնված Եսայի Գ.-ին: Վերջինիս մոտից հայտնաբերվել է չօգտագործված կաթոցիչ և թղթե փաթեթ, որի մեջ առկա էր չորացված, մանրացված, դեղնականաչավուն զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:   ՀՀ Ոստիկանություն

Երիտասարդները ներկայացրեցին ՀԷՑ-ի ղեկավար մարմինների ծախսերը. պայքարը թեժանում է

Ինչպես տեղեկացրել ենք այսօր Կառավարության դիմաց հավաքված ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն, ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման, բողոքի ակցիան շարունակվեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ: Ցուցարարները ներկայացրեցին 2011-2015 թթ. ընթացքում ՀԷՑ-ի կողմից կատարված աստղաբաշխական թվերի հասնող ծախսերը: «2014 -ին ՀԷՑ-ը ծախսել է 97 մլն 248 հազար163 դրամ: Ինչո՞ւ: Խնդրում ենք ուսումնասիրության ներկայացնել, թե ո՞ւմ է […]

Իսլամիստները մոտ 400 կանանց եւ երեխաների են մահապատժի ենթարկել

«Իսլամական հանրապետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները իրենց կողմից գրավված Պալմիրա քաղաքում մոտ 400 խաղաղ բնակչի են մահապատժի ենթարկել, հայտնում է РИА Новости-ն: Մահացածների մեծամասնությունը կանայք եւ երեխաներ են, զինյալները նրանց մեղադրել են «սիրիական ղեկավարության հետ կապի մեջ լինելու» մեջ:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սիմպոզիում Ռումինիայի Դումբրավեն քաղաքում

Մայիսի 23-ին Ռումինիայի Դումբրավեն քաղաքի նորաբաց մշակույթի տանը տեղական իշխանության, Ռումինիայի Հայոց միության մասնաճյուղի, Կլուժի Բաբեշ Բոյայի համալսարանի պատմության թանգարանի և Տրանսիլվանիայի Հայոց թանգարանի կազմակերպմամբ անցկացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սիմպոզիում: Սիմպոզիումին ներկա էին և ելույթ ունեցան Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը և Դումբրավենի քաղաքապետ Ջորջետա Իրիմիեն: Տրանսիլվանիայում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի