28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ զինվորների նկատմամբ

Թիվ N զորամասի հենակետի 33-ամյա պետը հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ ժամկետային զինծառայողների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար: Տեղեկացնում է  «Փաստինֆո»-ն:

Ըստ մեղադրանքի՝ նա նախորդ տարվա ամառվա ընթացքում տարբեր օրերի 3 ժամկետային զինծառայողների կամքին հակառակ հարկադրել է սեքսուալ բնույթի գործողություններ կատարել, դրանով իսկ ոտնահարել նրանց իրավունքներն ու ազատությունները:

Բացի այդ, նա դասակի հրամանատարից տեղեկանալով վերջինիս և մեկ այլ զինծառայողի միջև տեղի ունեցած վիճաբանության ընթացքում միմյանց նկատմամբ բռնություն գործադրելու մասին՝ չի հաղորդել վերադաս հրամանատարությանը:

Զորամասի հենակետի պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով՝ 5 դրվագով, 139-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ դրվագով, 14-րդ հոդվածի 1-ին մասով՝ 3 դրվագով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ