05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նաիրա Զոհրաբյանի սկանդալային հայտարարությունը` մանկատներում շահագործվող երեխաների վերաբերյալ

Մանկատներից օրավարձով երեխաներ են վերցնում և օգտագործում մուրացկանության համար։ Այսօր ԱԺ-ում նման հայտարարություն արեց պատգամավոր, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ 

«Մենք ունենք տեղեկատվություն, որ տարբեր երեխաների օրավճարով, հանցավոր համաձայնության գալով, միգուցե ոչ տնօրենի, այլ ավելի ցածր օղակների հետ, վերցնում են և օրվա վերջում հանձնում։ Ես քանիցս, երբ տեսել եմ երեխային մոր հետ, հարցրել եմ երեխային, թե արդյոք այդ կինը նրա մայրիկն է, իսկ պատասխանը միշտ նույնն է եղել՝ ոչ։ Այս պատկերը համատարած է նաև Աբովյան փողոցում, երբ ես հարց եմ տալիս, արագ հեռացնում են երեխային՝ ասելով, որ մեր օգնությունը նրանց պետք չէ»,-լրագրողների հետ զրույցում պատմեց Նաիրա Զոհրաբյանը։

Պատգամավորը պարզել է, որ այս մեթոդը տարածված է նաև եվրոպական տարբեր երկրներում` գնչուները մանկատներից օրավարձով երեխաներ են վերցնում։ Զոհրաբյանը այս հարցով դատախազություն չի դիմել, քանզի պետք է ներկայացներ հստակ փաստեր, սակայն այս պահին դեռևս չունի փաստեր: 

Սակայն նրան նաև զարմացրեց, որ այս հարցը բարձրացնելուց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը զարմացավ, քանի որ խնդիրը բազմիցս քննարկված և շահարկված է: ԲՀԿ խմբակցության մամուլի խոսնակ Վահան Բաբայանն էլ հավելեց, որ ավելի մանկահասակ երեխաների հետ՝ մինչև 1 տարեկան, այլ կերպ են վարվում:

«Ժողովրդի մեջ խոսակցություն կա, որ մանկահասկ երեխաներին հատուկ դեղ են սրսկում, որ նրանք միշտ քնած լինեն։ Չե՞ք նկատել, որ մուրացկաների գրկի երեխաները երբեք չեն լացում»,- ներկայացրեց պատգամավորը։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ