05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Մուրացկան երեխաների հարցը

Ազգային ժողովում 2014 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության ներկայացման ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը հետաքրքրվեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանից` նախորդ տարի ինչպիսի արձագանք է ունեցել կառույցը տնտեսական ու սոցիալական իրավունքների պաշտպանության համար փողոցում իրենց ձայնը բարձրացրած քաղաքացիների ակցիաներին, օրինակ՝ արձագանք եղել է արդյոք նաիրիտցիների, Արմավիայի օդաչուների բարձրացրած խնդիրներին: 

Անդրեասյանը արձագանքեց` օգնականը միջամտել է հասարակական ցնցումներ առաջացնող դեպքերին, զբաղվում է էլեկտրաէներգիայի բարձրացման խնդրով, տաքսիստների խնդրով, տնտեսական մենաշնորհի խնդրով, բայց մարդկանց խումբ, որ կարող է այդ ամենի մեջ լինել, չկա:

«Մենք հաճախ ուշանում ենք, միշտ չի, որ հասցնում է խումբը, և եթե ավելի շատ մարդիկ լինեին, ավելի շուտ կարձագանքենք»,-ասաց նա:

Պատգամավորը նաև հարցրեց` ինչ է արվել նախորդ տարի երեխաների իրավունքների պաշտպանության հարցում. «Քանի որ կան երեխաներ, որ մուրացկանություն են անում, ուզում եմ հասկանալ՝ ինչպիսի՞ն է ձեր գործունեությունն այստեղ»:

Երեխաների վերաբերյալ ՄԻ պաշտպանն ասաց, որ պարբերաբար մոնիտորինգ են արվում, կազմակերպվել են նաև սոցիալական ակցիաներ` կոչ է արվում մուրացկան երեխաներին գումար չտալ. «Մուրացկան երեխաներին գումար տալով՝ խաչ են քաշում նրա ճակատագրի վրա»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ