Որքան է կազմում Կարեն Անդրեասյանի աշխատավարձը

2014 թվականին ՄԻՊ-ն իրականացրել է գործողումներ, բայց հրավիրողի հաշվին են եղել, ոչ թե բյուջեի: Այս մասին այսօր Ազգային ժողովում պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Խոսելով ՄԻՊ-ին հատկացված բյուջետային միջոցներից՝ Անդրեասյանը նկատեց, որ ասել, թե բավականացնում է, բնականաբար ճիշտ չի լինի, բայց իրենք հասկանում են, որ բոլոր ոլորտներում էլ կարիք կա և փորձում են մինիմալ կարիքներով մաքսիմալ արդյունքներ ստանալ:
Նա շեշտեց, որ հրաժարվել են միջազգային գործընկերներից դրամաշնորհներ ստանալ, որպեսզի հասարակության մոտ շահարկումներ չլինեն, սակայն համագործակցում են տարբեր ՀԿ-ների հետ, որոնք հայթայթում են տարբեր ռեսուրսներ և համագործակցության եզրեր գտնում ՄԻՊ գրասենյակի հետ՝ փորձելով խնդիրներին համատեղ լուծումներ գտնել: Խոսելով 2014-ի իր տարեկան աշխատավարձի, գործուղումների, տրանսպորտային և այլ ծախսերի մասին Անդրեասյանը շեշտեց, որ ծախսվել է 20 միլիոն դրամ, ամսվա կտրվածքով մոտ 1 միլիոն 660 հազար դրամ: