05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ամենավտանգավորը. նախարարը՝ մանկատան սկանդալից

«Ես անթույլատրելի եմ համարում նման հայտարարությունները, որովհետև եթե կա նման փաստ, ուրեմն պետք է դրանք ներկայացվեն պատկան մարմիններին, և դա ուղղակի ես համարում եմ հաղորդում հանցագործության մասին»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն՝ արձագանքելով ԲՀԿ խմբակցության պատգամավորների արած հայտարարությանը, թե մանկատներից երեխաներին օրավարձով տանում են մուրացկանության:

Նախարարը վստահ է, որ պատկան մարմինները  պետք է արձագանքեն այս հայտարարությանը, իսկ հանցագործության մասին հայտարարություն տվող պատգամավորն էլ պետք է համագործակցի պատկան մարմինների հետ:

«Ես բացառում եմ նման բան»,-հայտարարեց Ասատրյանը՝ հավելելով, որ մուրացկան երեխաների հետ կապված հարցերով կան համապատասխան մարմիններ, որոնք իրականացնում են իրենց աշխատանքը:

Դիտարկմանը` կարծես չեն իրականացնում, նա արձագանքեց.

«Կարելի է ասել, որ միգուցե արդյունավետության բարձրացման հետ կապված անհրաժեշտություն կա, որն ուղղակի բոլորիս պետք է մտահոգի, և այդ թվում եթե մենք, յուրաքանչյուրս ունենք կոնկրետ փաստ, ապա պետք է համագործակցի պատկան մարմինների հետ փաստերով, ոչ թե հայտարարություններ անի»:  Նախարարը քննարկում ունեցել է մանկատան տնօրենների հետ և ասաց, որ պատրաստ է կոնկրետ փաստի դեպքում մինչև վերջ գնալ:

«Ես դա համարում եմ ամենավտանգավոր երևույթը, և եթե այդպիսի բան բացահայտվի, պետք է լինի ամենախիստ պատիժը, բայց ես բացառում եմ նման բան մեր համակարգի հաստատություններում»:

Արտեմ Ասատրյանն ասաց, որ վերջին տարիներին այս բնագավառում իրականացված աշխատանքները իսկապես մեծ արդյունավետություն են տվել, ինչն արձանագրվում է նաև միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակվող զեկույցներում:  

Հիշեցնենք, նախօրեին ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր մանկատներից երեխաների վարձակալությամբ տալու, նրանց մուրացկանության մեջ ներգրավելու հանցավոր իրականության մասին: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ