16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Վրաստանի նախկին նախարարը հացադուլ է անում

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան, ով բանտում է գտնվում, արդեն մի քանի օր է` հացադուլ է անում` ի նշան Թբիլիսիի քաղաքային դատարանի գործողությունների դեմ բողոքի: Սեպտեմբերի 10-ին դատարանը հերթական անգամ հետաձգել է նրա գործի քննությունը 2011 թվականին գնդապետ Սերգո Տետրաձեի մահվանը մեղսակցության մեղադրանքով: Նախկին նախարարը պահանջում է հնարավորինս արագ դատաքննություն նշանակել, քանի որ գնդապետ […]

Մեզ հետաքրքրում են անհնար առիթները. Գագիկ Ջհանգիրյանը՝ Արփինե Հովհաննիսյանին

«Ուզում եմ առաջին նիստի հետ կապված հայցել ձեր ներողամտությունը, այսօր տեղակալները կիրականացնեն հարցի զեկուցումը»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով սահամանադրական փոփոխությունների նախագծին: Նշենք, որ այսօր ԱԺ-ի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է դրված սահամանադրական փոփոխությունների նախագիծը: «Բնականաբար, հաջորդիվ ես կօգտագործեմ հնարավոր և անհնարին բոլոր առիթները նիստին ներկա գտնվելու համար: Վստահ […]

Անհայտ կորած քաղաքացին վերադարձել է տուն

Սեպտեմբերի 11-ին, ժամը 09.15-ին տեղեկություն է ստացվել, որ Թասիկ գյուղում անհայտ կորած բնակիչ` 1981 թ. ծնված Մ. Ղ.-ը սեպտեմբերի 10-ին, ժամը 23.30-ին վերադարձել է տուն: *** Սեպտեմբերի 10-ին, ժամը 10.00-ին վերսկսվել են Թասի գյուղի բնակչի որոնողական աշխատանքները: Դեպքի վայր է մեկնել Սիսիանի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Փրկարարները ոստիկանության աշխատակիցների և տեղի բնակիչների հետ համատեղ իրականացրել են […]

ԱԺ ընտրությունների երկրորդ փուլը պարտադիր չէ. Վարդան Պողոսյան

  Սահամանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանի խոսքով՝ առաջարկվող սահամանադրական փոփոխությունների նախագծով Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլը պարտադիր չէ: Այս մասին Վարդան Պողոսյանն ասաց այսօր ԱԺ-ում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկման է դրված նոր Սահմանադրության նախագիծը: «ԱԺ ընտրությունները կարող են լինել երկրորդ փուլով, եթե չկա կայուն մեծամասնություն»,- ասաց հանձնաժողովի անդամն ու հավելեց, […]

Ցմահ դատապարտյալները հացադուլ կանեն. Հրապարակ

«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ դատապարտյալները հոգնել են սպասելուց, որ իշխանությունն իրենց դիմումներին ընթացք կտան, և ինչ-որ փոփոխություն կլինի իրենց վիճակում՝ ասենք, կսկսեն վաղաժամկետ ազատ արձակել 20 տարուց ավելի բանտում անցկացրած դատապարտյաներին: Եվ որոշել են սեպտեմբերի 15-ից համատեղ հացադուլ սկսել, որին կմասնակցեն առավելագույն թվով ցմահ դատապարտյալներ: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նախագահի հետ հանդիպումից հետո կուսակցություններն ունեն հավասարակշռված դիրքորոշում. ՀՀԿ խոսնակ

  «Հայաստանի քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունն այս պահին կողմ են արտահայտվում սահմանադրական բարեփոխումներին և հանրապետության նախագահի հետ հանդիպումներից հետո նրանք ունեն հավասարակշռված դիրքորոշում»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց ԱԺ փոխնախագահ,  ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների գործընթացին: «Սահմանադրական բարեփոխումների շուրջ այն քաղաքական կոնսոլիդացիան, որի մասին հանրապետության նախագահը խոսում էր, արդեն գոյություն ունի, որովհետև գոնե […]

«Վանաձոր» ՔԿՀ–ի ծառայողը կաշառք է վերցրել կալանավորին բջջային հեռախոս փոխանցելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի բաց տիպի գոտում պատիժը կրող դատապարտյալ Գրիշա Մ.-ն նույն քրեակատարողական հիմնարկի ծառայող Տիգրան Ա.-ին է փոխանցել բջջային հեռախոս: Ակնհայտ ապօրինի գործողությունը կատարելու՝ բջջային հեռախոսը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավորին փոխանցելու համար հիշյալ հիմնարկի ծառայող Տիգրան Ա.-ն Գրիշա Մ.-ից […]

13-ամյա աղջիկը պատժել է բռնաբարության փորձ անողին

Ալթայի շրջանում 34-ամյա տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Նա մեղադրվում է դպրոցահասակ աղջկա նկատմամբ սեռական ոտնձգության մեջ:  Ինչպես հայտնի է դարձել, սեպտեմբերի 5-ին Բարնաուլում, երբ նշել են քաղաքի օրը, 13-ամյա աղջիկը վերադառնալիս է եղել տուն, երբ նրա վրա անծանոթ տղամարդ է հարձակվել, գրում է “Интерфакс”-ը: Տղամարդը դանակով սպառնացել է երեխային եւ փորձել բռնաբարել նրան, սակայն […]

Նոր հնարավորություն

Այսուհետ քաղաքացիները կարող ենառցանց եղանակով նամակներ, դիմումներ, բողոքներ, առաջարկություններ հասցեագրել ՀՀ ոստիկանության պետին եւ նրա տեղակալներին: Նամակները հնարավոր է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին, ինչպես նաեւ ոստիկանության կայէջի հետեւյալ հղմամբ` www. police.am/help/helpcause4.html :

Պապս էտ տունը թուրքից էր առել/վիդեո/

Տասը տարուց ավելի է Հյուսիսային պողոտայի բնակիչները պայքարի ուղի են բռնել: Նրանք պահանջում են վերահաշվարկ անել և իրենց տալ իրենց քանդված տների իրական արժեքը: Henaran.am-ի հետ զրույցում բնակիչները տեղեկացրին, որ իրենցից շատերը սթրեսային ֆոնի արդյունքում ստացած հիվանդություններից մահացել են ու պահանջատեր բնակիչների թիվը կրկնակի կրճատվել է.«Թող ինձ տան ինչ-որ պետք է տային»,-բղավում էր բնակիչներից Գոհար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի