25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երևանում բարեգործական կազմակերպության նախագահն իր տունը տրամադրելով մարմնավաճառին՝ նպաստել է պոռնկությանը.Ժամանակ

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ ավարտվել է Հայկուշ Հ.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:

Իր անունով բարեգործական հասարակական կազմակերպություն ունեցող ու այդ կազմակերպության նախագահը հանդիսացող 48-ամյա ամբաստանյալը մեղադրվում էր պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Հայկուշ Հ.-ն մարմնավաճառ Նինա Պ.-ին (անունը փոխված է) առաջարկել է բնակվել սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանում, այնտեղ զբաղվել մարմնավաճառությամբ և ստացած եկամուտը հավասարաչափ կիսել իր հետ:

2009-2010 թվականներին Հայկուշն իր բնակարանը պարբերաբար տրամադրել է Նինային, վերջինս այնտեղ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել իր հաճախորդ տղամարդկանց հետ, ստացած եկամուտն էլ, ըստ պայմանավորվածության, կիսել է տանտիրուհու հետ:

Որոշ ժամանակ անց Նինան Հայկուշի առաջարկով տեղափոխվել է բնակվելու այլ բնակարան՝ շարունակելով սեռական հարաբերություններ ունենալ Հայկուշի բնակարանում:

Բայց շուտով այդ բնակարանից գողություն կատարելու համար Նինան դատապարտվել է: Իսկ երբ ազատվել է կալանավայրից, Հայկուշը, գողությամբ իրեն պատճառված վնասը ստանալու նպատակով, 2013 թվականին Նինային նորից առաջարկել է բնակվել իր բնակարանում, նորից զբաղվել մարմնավաճառությամբ ու ստացած եկամուտը իրեն տրամադրելով՝ փակել ունեցած պարտավորությունը:

2013 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայկուշը այդ նպատակով պարբերաբար Նինային է տրամադրել իր բնակարանը և տնօրինել է նրա ստացած եկամուտը:

Գործով վկա Նինա Պ.-ն հայտնել է, որ ինքը 2004 թվականից զբաղվել է մարմնավաճառությամբ: 2006 թվականին ծանոթացել  ու սպասարկել է Արսեն անունով մի տղայի: Նրա հետ մտերմացել է, երկուսով հյուրընկալվել են Հայկուշի՝ Ավանում գտնվող բնակարանում: Մտերմացել է նաև Հայկուշի հետ:

Վերջինս իրեն առաջարկել է իր բնակարանում զբաղվել մարմնավաճառությամբ, վաստակած գումարը հավասար բաժանել:

Ինքը 2009 թվականից Հայկուշի բնակարանում զբաղվել է մարմնավաճառությամբ, գումարը տվել է Հայկուշին, որ հետագայում հավասար բաժանեն: Բայց Հայկուշը չի կատարել  պարտավորվածությունը, չի տվել իր գումարը: Ինքն այդ պատճառով 2010 թվականին նրա բնակարանից 6 հազար դոլարի չափով գողություն է կատարել, բռնվել ու դատապարտվել է:

Մինչև 2013 թվականի նոյեմբեր ամիսը պատիժ է կրել կալանավայրում:

Այդ ընթացքում բազմաթիվ հեռախոսազրույցներ է ունեցել Հայկուշի հետ, նրան խնդրել է դիմում ներկայացնել՝ իբր վնասը ամբողջովին վերականգնված է, որպեսզի ինքը կարողանա համաներմամբ ազատ արձակվել:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ