23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

25 ամյա Նշանը թմրանյութը պատրաստել էր ներարկման համար

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրիի Վարդ-Բաղ 1-ին միկրոշրջանի 3-րդ թաղամասի թիվ 6 շենքի հետնամասում գտնվող կիսակառույց շինությունից, թմրանյութ պատրաստելու եւ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված, նախկինում դատված Նշան Յ.-ին եւ 1984 թ. ծնված Սմբատ Հ.-ին:

Զննությամբ կիսակառույց շինությունից հայտնաբերվել եւ առգրավվել է 1 լ տարողությամբ պլաստմասսե տարա` 200 մլ յուրահատուկ հոտով դեղնավուն զանգվածով, հատակին` սպիտակ նստվածք, 5 մլ տարողությամբ օգտագործած 2 ներարկիչ եւ սուրճի բաժակ:

Նշան Յ.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը պատկանում է իրեն, պիրալգին դեղամիջոցից պատրաստված թմրամիջոց է, որը պատրաստել է ներարկման միջոցով օգտագործելու համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ