24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իրար վրա են գցում. հաշմանդամ օդաչուները հերթով մահանում են /վիդեո/

«Պայքարում ենք, որ Հայաստանում օրենքները գործի: Արդեն քանի տարի պայքարում ենք, որ մեր նպաստները տան, սակայն իրար վրա են գցում: Քանի որ քյասիբ երկիրա, պահանջում ենք մեր հաշվները սառացնեն ու հին պարտքերը տան»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախկին օդաչու, հրամանատար Սեյրան Սարգսյանը:

Նախկին օդաչուները նշում են, որ իրենք հաշմանդամություն են ձեռք բերել աշխատանքի ժամանակ ու պահանջում են ընդամենը իրենց հասանելիքը:

«Հասկանում եք, էս երկրում արդարություն չկա, բայց մենք փորձում ենք հասկանալ նաև իրանց, բայց մեզ հասկացող չկա: 100-ից ավել հաշմանդամ-օդաչուներից այս տարիներին հազիվ 50 հոգի են կենդանի մնացել»,-հավելեց Սեյրան Սարգսյանը:

Հիշեցնենք, որ «Հայկական ավիաուղիների» նախկին օդաչուները, որոնք հաշմանդամ են դարձել մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ, դատարանի որոշմամբ պետք է նպաստ ստանան, սակայն, ինչպես նրանք են պատմում, 2006 թվականից այս կողմ նրանց հասանելիք գումարները չեն տրվում:
Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ