16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Սպանության մեջ մեղադրվողը սպառնաց դիմում գրել նախագահին

«Եզո» անվանելու համար հարևանին սպանելու մեջ մեղադրող 26-ամյա Արթուրն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, դատապարտվելու դեպքում էլ՝ սպառնում է ինքնասպան լինել: Այդ մասին գործով այսօրվա դատական նիստում հայտարարեց ամբաստանյալը՝ հանդես գալով պաշտպանական ճառով: Ամբաստանյալը նաև հայտարարեց, որ դիմում կգրի երկրի Նախագահին: Գործով նախագահող դատավոր Ալեքսանդր Ազարյանը ամբաստանյալի այս հայտարարությունը գնահատեց որպես դատարանի վրա ճնշում […]

Լրագրողուհին վայր է գցել երեխան գրկին փախչող փախստականին` լավ կադր ստանալու համար /վիդեո/

Հունգարիայում N1TV-ի լրագրողուհին փախստականների մասին տեսանյութ նկարահանելիս հրել ու վայր է գցել երեխան գրկին փախչող փախստականին: Նման քայլով նա ցանկացել է դրամատիկ կադր ստանալ իր ռեպորտաժի համար: Միջադեպը նկարահանել են ներկա գտնվող լրագրողները: Երբ հեռուստաընկերության ղեկավարությունն իմացել է տեղի ունեցածի մասին, լրագրողուհին անմիջապես ազատվել է աշխատանքից:

Դժգոհ հաճախորդը կրակել է պլաստիկ վիրաբույժի վրա եւ ինքնասպան եղել /ֆոտո/

Սանկտ-Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում ողբերգություն է տեղի ունեցել: 34-ամյա հիվանդը` Յուրի Լեբեդեւը կրակել է 61-ամյա պլաստիկ վիրաբույժ Ալեքսանդր Ռեմիզովի վրա, ապա ինքնասպան է եղել, հայտնում է “Российская Газета” –ն: Լեւբեդեւը դժգոհ է եղել պլաստիկ վիրահատության արդյունքից, որին իրեն ենթարկել են, եւ բարկացած կրակել է վիրաբույժի վրա, մինչդեռ իրականում այդ բժիշկը չի իրեն վիրահատած եղել: Ինչպես պարզվել է, […]

Տիգրան Ուրիխանյանը` բյուրոկրատիայի դեմ

Այս շաբաթվա ընթացքում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների, պետական իրավական հարցերով և տնտեսական հարցերով հանձնաժողովներում քննարկվելու են չորս օրենսդրական նախաձեռնություններ, որոնց նպատակը մի շարք ոլորտներում օրենսդրական կարգավորումներ ապահովելն է: Դրանք են՝ «Կուսակցությունների մասին» օրենքում, «Ընտրական» օրենսգրքում, «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքում և  «Լիցենզավորման մասին» օրենքում իրականացվող փոփոխությունները: Այսօր, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում քննարկվելու […]

Նման կետեր մայր օրենքում ներառելը վտանգավոր է

Գործող Սահմանադրությամբ աղանդների քարոզը համարվում է հոգեորսություն եւ արգելվում է: Իսկ այսօր Սահմանադրության նոր նախագծով՝ նրանց ազատ քարոզի իրավունք է տրվում: Ես դա չեմ կարող հասկանալ, որովհետեւ Սահմանադրությունը գլխավոր օրենքն է, նման կետեր մայր օրենքում ներառելը վտանգավոր է, կարծում է Հայ ասպետ հիմնադրամի հիմնադիր-տնօրեն, հաղորդավարուհի Կարին Տոնոյանը: Վերջինս անդրադառնալով փոփոխվող Սահմանադրության շուրջ ծավալված մյուս մերժվող դրույթին՝ […]

Վարդան Պետրոյանը երկու առաջարկ ունի

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը ստացել է Վարդան Պետրոսյանի աշխատանքային պայմանագիր` «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնից և Թումանյանի անվան տիկնիկային թատրոնից: Այն ուսումնասիրվելու է օրենքով սահմանված եռօրյա ժամկետում և կայացվելու է համապատասխան որոշում, որից հետո Վարդան Պետրոսյանը կարող է գնալ աշխատանքի , իսկ գիշերելու համար վերադառնալ «Վարդաշեն» ՔԿՀ, այս մասին տեղեկացնում են ՔԿՀ-ից:

Վարչապետը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին/ֆոտո/

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանին: Սյաս մասին Henaran.am-ը տեղեկացավ ՀՀ կառավարության պաշտոնական կայքից: Վարչապետը նշել է, որ Արփինե Հովհաննիսյանին նախարար նշանակելիս ՀՀ Նախագահի հետ հաշվի են առել նրա փորձառությունը, մասնագիտական գիտելիքները և անաչառությունը: Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ նախարարության մասնագիտական թիմի հետ միասին նորանշանակ […]

Կրկին հարձակվել են «Հուրիեթ»-ի խմբագրության վրա

Թուրքական հայտնի «Հուրիեթ» պարբերականի Ստամբուլի և Անկարայի խմբագրությունների վրա կրկին հարձակում է իրականացվել: Երեկ երեկոյան մի խումբ մարդիկ, Թուրքիայի դրոշները ձեռքներին, քարերով ու մահակներով հարձակվել են թերթի խմբագրության վրա, տարբեր կոչեր են հնչեցրել: Ոստիկանության միջամտությունից հետո նրանց հաջողվել է հեռացնել, սակայն ձերբակալվածներ չկան: Հարկ է նշել, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) համակիրները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի