10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Նախագահի հետ հանդիպումից հետո կուսակցություններն ունեն հավասարակշռված դիրքորոշում. ՀՀԿ խոսնակ

 

«Հայաստանի քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունն այս պահին կողմ են արտահայտվում սահմանադրական բարեփոխումներին և հանրապետության նախագահի հետ հանդիպումներից հետո նրանք ունեն հավասարակշռված դիրքորոշում»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց ԱԺ փոխնախագահ,  ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների գործընթացին:

«Սահմանադրական բարեփոխումների շուրջ այն քաղաքական կոնսոլիդացիան, որի մասին հանրապետության նախագահը խոսում էր, արդեն գոյություն ունի, որովհետև գոնե Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի մեծամասնությունը մտել է քաղաքական քննարկումների փուլ»,- նշեց Էդուարդ  Շարմազանովը:

Լրագրողների դիտարկամնը, որ ստեղծված սահմանադրական փոփխությունների դեմ պայքարող «Ոչ»-ի շարժումը մեծ ներուժ ունի, Էդուարդ Շարմազանովը չհամաձայնվեց հնչած տեսակետի հետ, իսկ այն փաստարկին, որ ՀԱԿ-ն էլ է միացել «Ոչ»-ի շարժմանը, ՀՀԿ խոսնակն արձագանքեց.«Իսկ ՀԱԿ-ում քա՞նի հոգի են մնացել: Այդ քաղաքական ուժի մի մասը գոնե սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ չեն կիսում այդ քաղաքական ուժի կարծիքը, և դրա վառ վկայությունն է ՀԱԿ խմբակցության որոշ ներկայացուցիչների հանդիպումը հանրապետության նախագահի հետ»:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ